×


Հղի Գոհար Հարությունյանի դուստրերն իրենց խաբված են զգում :)

Գոհար Հարությունյանը հաշված օրերից կմայրանա երրորդ անգամ, իսկ մինչ որդու ծնունդը, հղի գեղեցկուհին ամուսնու եւ դուստրերի` Մելինեի ու Բիայնայի հետ վայելում է տոնական օրերը: Նրանք նաեւ ամանորյա գեղեցիկ ֆոտոնկարահանում են իրականացրել:):

Գոհար Հարությունյանն ամուսնու եւ դուստրերի հետ


“Երեխաներն ավելի շատ տարված էին իրենց նվերներով, ոչ թե լուսանկարվելով: Նկարահանումն իրենց համար անցանկալի ու դժվար էր, բայց տոնական լուսանկարներ ունենալու համար ստիպված էինք մի փոքր տանջել նրանց:): Շատ նվերներ չէին ուզել, նույնիսկ փոքր աղջիկս հստակ չէր ասել` ինչ է ուզում. նրանք այդքան մեծ սպասումներ չունեին, ի տարբերություն իմ սերնդի, որ ավելի շատ բան էինք ակնկալում Ձմեռ պապիկից”, - BRAVO.am-ին պատմել է գեղեցկուհին:

Գոհար Հարությունյանի դուստրերը


Ինչպես Գոհարն է նշել, իր դուստրերը սպասում են գլխավոր “նվերին”` իրենց եղբոր ծննդին:).“Ասել էի, որ Ձմեռ պապն է բերելու, բայց Նոր տարին եկավ, ապերիկը դեռ չի ծնվել: Առայժմ իրենց խաբված են զգում, բայց ամեն ինչ առջեւում է:)”:

Նրա փոխանցմամբ, երբ Ձմեռ պապն այցելել է իր փոքրիկներին, սկզբում նրանք զարմացել ու վախեցել են. “Երեխաները քաշվում էին նրա ներկայությունից, զարմացած նայում էին. երեւի Ձմեռ պապն իր դիմահարդարումը “Հելոուինին” բնորոշ կերպարանափոխման հետ էր շփոթել:): Հետո, իհարկե, նվերները ստանալու համար արտասանեցին, “Ջինգլ Բելզ” երգեցին, նաեւ պարեցին”:

Գոհար Հարությունյանն ամուսնու եւ դուստրերի հետ


Գոհար Հարությունյանը նաեւ պատմել է, որ Մելինեի եւ Բիայնայի համար Նոր տարվա օրերին հետաքրքիր զբաղմունք է տոնածառի խաղալիքների տեղափոխությունը. “Չկոտրվող խաղալիքներ են, բայց մի քանի խաղալիք կա, որ թույլ չեմ տալիս, իրենք գիտեն եւ անպայման դրանք են ուզում վերցնել: Սիրում են ամեն ինչին ձեռք տալ եւ ուսումնասիրել, չենք արգելում, առանց այդ էլ արգելելու շատ բաներ կան, փորձում ենք հնարավորինս քիչ արգելքներ դնել”:

Գոհար Հարությունյանի դուստրերը


“Միսս Հայաստան 1998”,  “Միսս ԱՊՀ 1999” եւ “Mrs. Globe 2009” մրցույթների հաղթող գեղեցկուհին տոնական այս օրերին ոչ միայն տանը հյուրընկալել է իր մտերիմներին, այլեւ հյուր է գնացել ու ընտանիքի հետ հայկական ավանդական Նոր տարի նշել. “Եթե հղիությունս չլիներ, որեւէ տեղ կմեկնեինք: Անցյալ տարի հենց Ամանորին ենք տեղափոխվել մեր նոր տուն ու կրկին Երեւանում ենք անցկացրել տոները”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ամբիկ Սաֆարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW