“Կարող եմ հենց այսպես եւս 9-ն ամիս անցկացնել”. այս մեկնաբանությամբ ստորեւ ներկայացված լուսանկարն է հրապարակել Շակիրան, որտեղ սիրելիի` ֆուտբոլիստ Ժերար Պիկեի գրկում է:
Ժերար Պիկեն եւ Շակիրան
Երգչուհին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, վայելում է հղիության վերջին ամիսները: Զույգի առաջնեկը կծնվի հաջորդ տարեսկզբին: Հիշեցնենք, որ Շակիրայի հղիության մասին լուրերը տարածվել են “Եվրո 2012” առաջնության ժամանակ, երբ նա ժամանել էր Լեհաստան` աջակցելու սիրելիին ֆուտբոլային հանդիպման ընթացքում: Հենց այդ ժամանակ էլ պապարացիները նկատել են, որ սլացիկ կազմվածք ունեցող երգչուհին կլորիկ փորիկով է:):
Ժերար Պիկեն եւ Շակիրան
Շակիրան պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել միայն ամիսներ անց, երբ ակնհայտ դարձող “նորությունն” արդեն անհնար էր գաղտնի պահել. “Այո, շուտով մայրիկ եմ դառնալու:)”:
Շակիրան
“Ժերարն ու ես երջանիկ ենք. շուտով կծնվի մեր առաջնեկը”,-ասել է նա: Պիկեն ու Շակիրան, չնայած տարիքային տարբերությանը, գեղեցիկ եւ համահունչ զույգ են. երգչուհին մեծ է ֆուտբոլիստից տասը տարով:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Eg.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: