Երեկ BRAVO.am-ը ներկայացրեց Նունե Եսայանի ու Ավո Խալաթյանի որդու` Հենրիի դպրոցական առաջին քայլերը: Այս տարի առաջին անգամ աշակերտական աթոռին է նստել նաեւ դերասան Հովհաննես Ազոյանի ավագ դուստրը:):
Մերի Ազոյանը դստեր` Կարինայի հետ
Այսօր` սեպտեմբերի 2-ին, Կարինային դպրոց են ուղեկցել մայրը եւ փոքրիկ քույրը` Վիկտորիան: Հինգ եւ կես տարեկան աղջնակը կհաճախի “Արեգնազան” կրթահամալիր.“Մեր ընկերներից մեկը դասավանդում է այստեղ, նրա խորհրդով էլ ընտրեցինք դպրոցը: Առավոտյան դուստրս հրաշալի տրամադրությամբ ոտք դրեց դպրոց, ծանոթացավ իր առաջին ուսուցչուհու` տիկին Մարինեի հետ”,-BRAVO.am-ին պատմել է դերասանի կինը` Մերի Ազոյանը:
Մերի Ազոյանը դստեր` փոքրիկ Վիկտորիայի հետ
Նա մեզ հետ զրույցում հայտնել է, որ ամուսինը` Հովհաննես Ազոյանը, նկարահանումների պատճառով չի կարողացել ներկա գտնվել դստեր դպրոցական առաջին օրվա միջոցառմանը.“Ողջ գիշեր աշխատանքի է եղել, չկարողացավ գալ, բայց երեխաների խնամքը երկուսիս վրա է: Նա էլ կզբաղվի Կարինայի դասերով”:
Հովհաննես եւ Մերի Ազոյանների դուստրը` Կարինան
Մերի Ազոյանը նաեւ նշել է, որ աղջկա ճաշակն ու նախասիրությունները հաշվի առնելով է գնել գրենական պիտույքները:).“Մեր դպրոցում Այբբենարան չկա. այլ ծրագրով են աշխատում բալիկների հետ: Առաջին դասարանում կանցնեն երգ, պար, նկարչություն ու տառաճանաչություն: Կարեւորը` լավ սովորի, պիտանի մարդ դառնա: Երբ հարցնում ենք, ասում է` ուզում է սրտի բժիշկ դառնալ` սրտաբան: Մենք չենք պարտադրի, ինքը կորոշի իր ապագա մասնագիտությունը, ինչով կկարողանանք, կօգնենք:)”:
BRAVO.am
Լուսանկարները` Վահե Մինասյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: