Դերասան Հովհաննես Ազոյանը, որն այս տարի կրկնակի հայրիկ է դարձել, հրապարակավ սեր է խոստովանել իր կնոջն ու երկու դստեր մայրիկին` Մերիին:)` նշելով, որ վաղուց հանրության առջեւ այդպես չէր անկեղծացել:
Հովհաննես Ազոյանը կնոջ` Մերիի հետ
“Մի տեսակ բարի, դրական, բնական ու հաստատուն էմոցիայով եմ լցված... Գիտակցությունն է թակել դուռս։ Ուզում եմ խոստովանել, որ սիրում եմ կնոջս՝ Մերիին, ու գլուխս խոնարհում եմ նրա համբերության եւ սիրո առաջ ու ներողություն եմ խնդրում իմ էգոիստ կյանքի ձեւի համար... Կարող եմ մեղքս բարդել տղամարդ տեսակի վրա, բայց չեմ անի դա... Պարզապես կասեմ, որ սիրում եմ քեզ, Մերի... Կուզեմ` բոլոր տղամրդիկ մի պահ կանգ առնեն ու գնահատեն իրենց շարունակ հանդուրժող կանանց... Նրանք մեզ սիրում են, պարոնայք: Ուժ ու իմաստություն մեզ...”,-“Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է դերասանը:
BRAVO.am
Լուսանկարները` Հովհաննես Ազոյանի “Ֆեյսբուքյան” էջից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: