“Սիրելիներս, շատերն արդեն տեղյակ են, թե ինչ անակնկալ եմ մատուցել ամուսնուս մեր հարսանիքին:): Շուտով արդեն բոլորի դատին կհանձնեմ իմ նոր երգի տեսահոլովակը”. Հռիփսիմե Հակոբյանի այս գրառումից երկու ամիս է անցել, “Հարսի պարը” պատրաստ է եւ առաջին անգամ կցուցադրվի սեպտեմբերի 21-ին:):
Հռիփսիմե Հակոբյանը
BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին տեղեկացրել է, որ նկարահանումներն իրականացրել են մեկ օրում` երեւանամերձ առանձնատներից մեկում.“Սյուժե չկա. երգի թեմային համապատասխան գեղեցիկ կադրեր են, ինչպես նաեւ օգտագործել ենք հենց իմ հարսի պարը”:
Հռիփսիմեի խոսքով` ստեղծագործության մեջ ներառել են հայկական ավանդական “հարսի պարի” երաժշտությունը.“Ուզում եմ պարտադիր նշել, որ կենդանի նվագակցություն է եղել. կլարնետահարը Եղիշե Գասպարյանն է, իսկ թմբկահարը` Էֆոն”:
Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը
“Հարսի պար”-ի ռեժիսորն ու օպերատորը Արտյոմ Աբովյանն է: Մինչ տեսահոլովակի պրեմիերան, առաջարկում ենք դիտել թրեյլերը:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` “Creative Group”-ի եւ BRAVO.am-ի


×
11,975






