“Գաֆեսճյան” քանդակների պարտեզում տեղադրված “Հռոմեացի զինվորի” կտրված կամ պոկված առնանդամի լուրն ամենայն լրջությամբ կամ կատակով տարածող լրատվամիջոցների թիվը աճում է: Շտապենք տեղեկացնել, որ ի տխրություն “արձանատյացների”, քանդակի բոլոր մասերը տեղում են:):
Հռոմեացի զինվորի բոլոր մասերը տեղում են :)
“Ֆերնանդո Բոտերոյի “Հռոմեացի զինվորը” քանդակը վնասելու մասին ցանկացած տեղեկատվություն կեղծ է: Քանդակների պարտեզը հսկվում է պահնորդների կողմից, եւ մեր քանդակները ապահով ձեռքերում են”,- քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում նշել է “Գաֆեսճյան” արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի համակարգող Լիլիթ Սոխակյանը:
Ֆերնանդո Բոտերոյի “Հռոմեացի զինվորը” քանդակը վնասելու լուրերը կեղծ են
Ապատեղեկատվության տարածման պատճառը Լիլիթի կարծիքով հետեւյալն է. “Պարզապես լրագրողներին հետաքրքիր նյութ էր հարկավոր եւ առանց երկար մտածելու տարածել են այս սխալ տեղեկությունը”:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: