×


Հրանտ Թոխատյանն ընտանիքին դեռեւս չի տեղափոխի Արցախ

Դերասան, հաղորդավար Հրանտ Թոխատյանն աշխատանքի նոր առաջարկ է ստացել եւ այսուհետ աշխատելու է նաեւ Արցախում: BRAVO.am-ին դերասանն ասել է, որ “նոր աշխատանքն իր մասնագիտության հետ է կապված, այլապես չէր համաձայնի”:

Հրանտ Թոխատյանի ընտանիքը


Հրանտը նշել է, որ անկախ բնակության վայրից, շարունակելու է իր բեմական գործունեությունը. “Ներկայացումների վրա դա չի անդրադառնա, եւ հնարավոր է՝ նաեւ նորերը ծնվեն”:

Ինչպես դերասանն է նշել, Արցախում հիմնական բնակություն հաստատելու դեպքում ընտանիքը եւս կմիանա իրեն, սակայն դեռեւս նման ծրագրեր չունեն:

Դերասան, հաղորդավար Հրանտ Թոխատյանը


“Սկզբնական շրջանում Հրանտը կգնա-կգա, իսկ երբ կարիք լինի, մենք եւս կմիանանք իրեն”,-BRAVO.am-ին ասել է Հրանտ Թոխատյանի կինը` դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ու հավելել, որ մոտակա ժամանակաշրջանում շարունակելու է իր երեւանյան բեմական գործունեությունը:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ դերասանների անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW