Հունվարի 31-ին լրացել է “EL հոլդինգ”-ի հիմնադրման 8 տարին: Ծննդյան փարթին երեկ էր: Հոլդինգի նախագահ Ավետիս Խախամյանը կնոջ` Մայա Պողոսյանի հետ տարեդարձի հյուրերին ընդունել է “Կամի” ակումբում:):
Մայա Պողոսյանը կտրում է տոնական տորթը
Տոնական միջոցառմանը մասնակցել են Էմմին, Սերժոն, “Armenoids” խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը սիրելիի` մոդել Նադեժդա Հովհաննիսյանի հետ, “ԷԼ Style” ամսագրի խմբագիր Մայա Պողոսյանի քույրը` դերասանուհի Սոֆյան ամուսնու հետ, DJ Vakcina-ն, երգչուհի Արփինե Գաբրիելյանը, մոդել Մարիկա Թունյանը, շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ, հոլդինգի աշխատակազմն ու ընկերները:
Իր պատմության ութ տարվա ընթացքում “EL hոլդինգ”-ը մի շարք նախագծեր է իրականացրել, “ԷԼ Style” եւ “Elite Life” ամսագրերին զուգահեռ արդեն թողարկվում է նաեւ “EL Baby”-ն:
Էմմին
Այս ամսագրերի շապիկներին հայտնվել են հայկական շոու-բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ, որոնց մի մասը եւս ներկա էր երեկույթին: DJ Սերժոն, Սուրեն Առուստամյանը, մոդել Նադեժդա Հովհաննիսյանն էլ BRAVO.am-ի հետ զրույցում երեկ խոստովանել են` դեմ չեն լինի նույնպես հայտնվել ամսագրի շապիկին:):
Ողջ երեկոյի ընթացքում հյուրերը վայելել են DJ Max-ի եւ DJ Smoke-ի սեթերը: Իհարկե, կտրվել է նաեւ տարեդարձի համեղ տորթը:
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին ;):
Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Միքայել Պետրոսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: