Մանո Գրիգորյանն օրերս Երեւանի ակումբներից մեկում բացառապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջապատում նշել է ծննդյան տարեդարձը: Դերասանուհու 30-ամյակի խնջույքն անցել է պարային ուրախ մթնոլորտում, BRAVO.am-ի լուսանկարիչը ֆիքսել է տորթի մոմերը փչելու պահը:):
Մանո Գրիգորյանի 30-ամյակի տորթը
“Քանի որ տրամադրությունիցս է կախված իմ տան մյուս անդամների տրամադրությունը, ծննդյանս օրը երազանք եմ պահում, որ լինի խաղաղություն ինչպես իմ հոգում, այնպես էլ մեր երկրում:)”,-ասել է հոբելյարը` նշելով, որ իր բարձր տրամադրությունն ապահովել են նաեւ շնորհավորական բազմաթիվ հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները:
Նա մեզ պատմել է, որ դուստրերը փոքր-ինչ փչացրել են ամուսնու անակնկալը.“Մեծ աղջիկս եկավ ու պատմեց, թե հայրիկն իրենց օգնությամբ ինչ է պատրաստել ինձ համար: Նրանք բացիկների վրա գրել էին իրենց չարաճճիությունների մասին, առանց որոնց իմ կյանքն անհետաքրքիր կլիներ:): Սարգիսը նաեւ շատ յուրօրինակ մի սիրտ է նվիրել, իսկ ավելի վաղ շնորհավորել է ավտոմեքենայով”:
Մանո Գրիգորյանի ծննդյան տարեդարձին
Դերասանուհին ինքնատիպ նվերների եւ խենթ քայլերի սիրահար է, այս անգամ նրան զարմացրել են քույրն ու ընկերուհին.“Իմանալով, որ իրենց ներկայությունը շատ կարեւոր է ինձ համար, ասել էին, թե չեն կարող ներկա գտնվել երեկույթին, քանի որ մեկնում են երկրից, հետո անակնկալի բերեցին:)”:
Մանո Գրիգորյանը
Մանո Գրիգորյանը BRAVO.am-ին ասել է, որ ցանկանում է կրկին մայրանալ, բայց ոչ այս տարի.“Հիմա պետք է ժամանակ հատկացնեմ աղջիկներիս, իսկ ապագայում ուզում եմ իմ ծննդյան օրն ինքս անակնկալ անել ամուսնուս` ասելով, որ պատրաստվում եմ արու զավակ լույս աշխարհ բերել: Ես երջանիկ կին եմ եւ մեծ ձեռքբերում եմ համարում հենց ընտանիքս: Ընտրություն կատարելիս շատ ու շատ մարդկանց դեմ եմ գնացել, այսօրվա կյանքս ապացույց է, որ ճիշտ եմ վարվել”:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: