Մոտ մեկ ամսից ավել է ` Մարիամ Շահինյանը վայելում է երկրորդ անգամ մայր լինելու հաճույքը: Դերասանուհի-մայրիկը BRAVO.am-ին է տրամադրել փոքրիկ Լյուսիի լուսանկարներն ու պատմել նրա մասին: «Դեռ շատ խելոք է, սկզբում Արփին էլ ինձ այդպես խաբեց:)»,- ասել է նորաթուխ մայրիկն ու հավելել, որ երկրորդ դուստրը նաեւ շատ ակտիվ է. «Այնպիսի բաներ է անում` «գղաներ», «աղուներ», որ Արփին միայն 3-4 ամսականում էր անում»:
Մարիամ Շահինյանը դստեր` Արփիի հետ
Մարիամը պատմել է, թե ինչու են որոշել երկրորդ դստերը Լյուսի անվանել. «Երկար ժամանակ մտածում էինք` ինչ անուն ընտրել: Շատ էի ուզում, որ երկու քույրերի անունները միմյանց նման լինեին»:
Փոքրիկ Լյուսին
Դերասանուհուն փոքրիկների խնամքի հարցում օգնում է դայակը. «Ճիշտ է` ամբողջ օրը տանն եմ, բայց ինձ պետք էր Արփիի հետ զբաղվող մեկը, այլապես ոչինչ չէի հասցնի: Օրվա մեջ միայն մեկ ժամ է լինում, որ փոքրիկներիս հետ միայնակ եմ մնում, ու այնքան շուտ եմ խուճապի մատնվում:)»:
Մարիամից հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչպես է ավագ դուստրը վերաբերվում փոքր քրոջը. «Ոչ մի ձեւ:) Դեռ չի նկատում նրան, կարող է օրվա մեջ գա, նայի, դիպչի ու փախչի, կարծում եմ` դեռ չի հասկանում»:
Մարիամ Շահինյանն ամուսնու հետ
Օրերս լրացել է Մարիամի եւ ամուսնու` Մարզպետի համատեղ կյանքի երեք տարին: «Զույգերի մոտ առհասարակ անկումային շրջաններ են լինում, բայց մեր ընտանիքն ամեն տարի ավելի է ամրապնդվում, եւ դա ոչ թե բալիկների ծննդով է պայմանավորված, այլ մենք սկսել ենք ավելի լավ միմյանց հասկանալ»,- նշել է նա ու ավելացրել։ «Մի քանի տարի առաջ կծիծաղեի, որ երեք տարում երկու բալիկ կունենամ: Բայց այժմ միայն շնորհակալ եմ Աստծուն: Դեռ երրորդ բալիկ էլ կունանամ, բայց հաստատ ավելի ուշ, ուզում եմ մի քիչ աշխատել»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: