×


Մարիի տարեդարձի հյուրերը, տորթը եւ սպիտակ շապիկները :)

Մարի Ավանեսյանը երեկ` փետրվարի 21-ին, իր 21-ամյակի առթիվ մտերիմներին հրավիրել էր աղջկական խնջույքի: Երգչուհու տարեդարձին ներկա են եղել մայրը, քույրերը եւ ընկերուհիները, այդ թվում` Մարիաննա Հովհաննիսյանն ու Անուշիկ Ալավերդյանը: Նրանք մինչեւ կեսգիշեր երգել ու պարել են, իսկ երեկույթի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:

Մարին դարձել է 21 տարեկան


Ծննդյան տորթի վրա գրված էին հյուրերի անունները, հոբելյարի առաջարկով գրեթե բոլորը ներկայացել էին սպիտակ շապիկներով: Մարիաննան “դրես կոդին” չէր հետեւել, բայց Մարիին նվիրել է “Մարի եւ Մարիաննա. Գտի՛ր 10 տարբերություն” գրությամբ սպիտակ շապիկ.“Ուզում էի, որ մեր ընկերության հետ կապված գրառումներ անեին, տեսա, որ մեծ մասն իմ նկարներով շապիկներ են հագել: Շատ հաճելի է, որ ընկերներդ քեզ սիրում ու գնահատում են”:

Մարին եւ Մարիաննա Հովհաննիսյանը


Նա նվեր է ստացել զարդեր, օծանելիք, հագուստ եւ այլ իրեր.“Մանկության տարիներին ծննդյանս օրն ավելի շատ էի սիրում ու տարվա ընթացքում անհամբեր սպասում, բայց հիմա, կարծես, սովորական օր է դարձել, չնայած` իմ ակնկալածից մի քանի անգամ ավելի լավ անցավ: Հայրիկս Երեւանում չի ապրում, բայց պարբերաբար զանգում էր: Նա զանգեց նաեւ այն պահին, երբ մոմերը փչելիս երազանք էի պահում ու մայրիկիս հետ լուսանկարվում էի, այդպես երեքով նկարվեցինք, բայց հայրիկս նկարում չերեւաց:)”:

Մարին նշել է ծննդյան 21-րդ տարեդարձը


Մարիին դեռ կեսգիշերին հյուրընկալվել են մտերիմ ընկերուհիները եւ անակնկալի բերել.“Նրանք իրենց մաղթանքները գրի էին առել: Շատ ուրախ սկսվեց ծննդյանս օրը: Իսկ իմ ընկերուհի Անուշիկը, որ զարդեր է պատրաստում, իր հեղինակած երգն է նվիրել, որոշել եմ անպայման կատարել: Գիտեի, որ երգեր է գրում, երաժշտությունից հեռու մարդ չէ, բայց պրոֆեսիոնալ կերպով չի զբաղվում”:

BRAVO.am-ը շնորհավորում է Մարիին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական վերելքներ:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW