×


Մարտայի համերգի հայտնի հյուրերն ու վերաբերմունքն իրեն չսիրողներին :)

Մարտա Կիրակոսյանը, որն այս շրջանում զբաղված է “Սիրո կամուրջ” մյուզիքլում, օրերս Երեւանի ժամանցի վայրերից մեկում կենդանի նվագակցությամբ կատարել է իրեն հարազատ սոուլ, ջազ եւ էթնիկ ոճի երգեր: Երգչուհու ակումբային առաջին համերգին ներկա են եղել Հասմիկ Կարապետյանն ու Շանթ Քիրմիզյանը, Սուրեն Թադեւոսյանը, Էրիկ Անթառանյանը, Արման Մարգարյանը եւ այլք: 

Մարտա Կիրակոսյանը


“Այս համերգն ինձ համար ուժերս փորձելու միջոց էր, որպեսզի հասկանամ` ճիշտ ճանապարհին եմ, թե ոչ: Հարազատ մայրս անգամ տեղյակ չէր, թե ինչ երգեր եմ կատարելու երեկոյի ընթացքում, իսկ կողքիս էին  այն մարդիկ, որոնց կարծիքն ինձ համար կարեւոր է”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:

Հասմիկ Կարապետյանը եւ Շանթ Քիրմիզյանը


Երգչուհին բազմազան երգացանկում ընդգրկել էր նաեւ երկու ստեղծագործություն Կոմիտասից.“Հայկական երգեր շատ եմ սիրում: Այս հարցում ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել Արթուր Գրիգորյանը, քանի որ Երգի թատրոնում ներկայացում էինք վարդապետի երգերը: Մեկ զուգերգ էլ ներկայացրի իմ մանկության ընկեր Գեւորգ Բալյանի հետ”:

Մարտայի ակումբային առաջին մենահամերգին


Մարտա Կիրակոսյանի խոսքով` ցանկանում է հաճույք պարգեւել այն ունկնդիրներին, ովքեր սիրում են իր ոճը.“Կան մարդիկ, ովքեր ինձ չեն սիրում, ես էլ չեմ ուզում նրանց համար հայտնի լինել: Իհարկե, հասկանում եմ, որ ակումբային համերգներով չեմ կարող այնքան գումար վաստակել, որքան հարսանիքներին երգելու դեպքում… Շատ ուրախ եմ, որ ունեմ իմ բենդը, եւ շարունակելու ենք մեր ակումբային արշավները:)”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW