×


Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի որդու 2-ամյակի նվերները :)

Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի որդին այսօր դարձել է 2 տարեկան: Նախորդ տարի ծնողները Լեոյի մեկամյակը տոնի էին վերածել՝ կազմակերպելով նաեւ նրա մկրտության արարողությունը: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնել է, որ այս անգամ եւս նշանավորել են օրը:

Հռիփսիմե Հակոբյանը եւ Մարտին Մկրտչյանը


«Լեոն շատ ուրախ է: Կեսգիշերից անընդհատ կրկնում է՝ «Հեփի «դդեյ» թու մի» արտահայտությունը:)»,-ասել է Հռիփսիմեն: Թե ինչպես է փոքրիկը շնորհավորում ինքն իրեն, կարող եք դիտել այստեղ:

2 տարեկան Լեոն


Նշենք, որ Մարտինն էլ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում որդու նոր լուսանկարն է հրապարակել` հետեւյալ գրառմամբ.«Շնորհավոր ծնունդդ, իմ թանկ նվեր»: Նշենք, որ զույգի որդին տարեդարձի առթիվ մեքենա եւ կվադրոցիկլետ է նվեր ստացել:

2 տարեկան Լեոն


BRAVO.am-ը Լեոյին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է անհոգ եւ առողջ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` երգիչների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW