×


Մերի Մակարյանը` երեկվա իր \"հարսանիքի\" մասին :)

Մհերը երեկ իր “ֆեյսբուքյան” էջում “Մերի Մակարյանն ամուսնանո՞ւմ է” պրովոկացիոն մեկնաբանությամբ մի լուսանկար տեղադրեց, որտեղ “Դժվար ապրուստ” հեռուստասերիալի դերասանուհին հարսանեկան զգեստով է, ինչն էլ մեծ աղմուկ բարձրացրեց վերջինիս երկրպագուների շրջանում:):

Մերի Մակարյանը


Երեկ ուշ երեկոյան մեզ հաջողվեց կապվել այս երգչի հետ, որն էլ ասաց, թե ոչ մի մեկնաբանություն չի կարող տալ, իսկ ճշմարտությունն իմանալու համար փորձենք զրուցել հենց “հարսնացուի” հետ:):

Այսօր արդեն Մերի Մակարյանը BRAVO.am-ի հետ զրույցում հերքել է իր` ամուսնանալու մասին լուրերը.“Չէ, նման բան չկա: Զգեստն ուղղակի կրել եմ երեկ տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ”:

Մերի Մակարյանը


Թեեւ շատերը Մերիի` հարսի զգեստով այս լուսանկարի` սոցիալական ցանցում հայտնվելը համարում են PR քայլ, սերիալային դերասանուհին նշել է, թե մտադրված ոչինչ չեն արել.“Նախ` լուսանկարը ես չեմ տեղադրել, հետո Մհերն իմ մտերիմ ընկերներից է եւ ինձ լուսնակարել է` ընդամենը մտածելով, որ գեղեցիկ եմ այդ զգեստով”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Գագիկ Հարությունյանի եւ  Մհերի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW