Հաղորդավարուհի Մերի Շահինյանը դեռեւս չի շտապում պատմել իր սիրո պատմությունը, բայց BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է, որ երեկ ամուսնության առաջարկ է ստացել:
Մերի Շահինյանն` ընտրյալի հետ
“Արմենիա” հեռուստաընկերության “Ժամը” լրատվական ծրագրի մեկնաբանի ընտրյալը գերմանաբնակ գործարար Արտաշես Մարգարյանն է, ով օրերս Հայաստանում էր եւ այցի ժամանակ էլ Մերիին առաջարկել է իր կինը դառնալ:
Մերի Շահինյանը
Թեեւ զույգը հանդիպում է արդեն մեկ տարի, ամուսնության առաջարկն անակնկալ է եղել Մերիի համար: Առաջիկայում նախատեսված նշանադրության արարողությանը մասնակցելու համար Երեւան կժամանեն նաեւ փեսայի ծնողները:
Bravo.am
Լուսանակարները` Մերի Շահինյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: