×


Մի բաժակ սուրճի պատմություն “Նոր ալիք 2012”-ի հայաստանյան փուլին:)

“Նոր ալիք 2012” եւ “Մանկական Նոր ալիք 2012”-ի հայաստանյան նախընտրական փուլերի լսումները մեկնարկել են երեկ` ապրիլի 4-ին, թե ովքե՞ր կմեկնեն Մոսկվա՝ կիսաեզրափակչին մասնակցելու, հայտնի կդառնա երեկոյան:

Ասուլիսի ընթացքում Ալեքսանդր Ռումյանցեւը սուրճ է վայելել


Այս մասին լրագրողները տեղեկացել են այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որին ներկա են եղել “Նոր ալիք”-ի գլխավոր տնօրեն  Ալեքսանդր Ռումյանցեւը, մրցույթի երաժշտական պրոդյուսեր Անաստասիա Մուխինան, հայաստանյան նախընտրական փուլի տնօրեն Ստելլա Խաչանյանցը եւ “ՊանԱրմենիան Մեդիա” ընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը:

Մինչ մրցույթին վերաբերող հարցուպատասխանին անցնելը, ասուլիսի անցկացման սենյակ է մտել հյուրանոցի մատուցողուհին` սուրճով եւ թխվածքաբլիթով սկուտեղը ձեռքին: Ալեքսանդր Ռումյանցեւը աղջկան շնորհակալություն է հայտնել, ասել, որ գեղեցիկ է, մեր երկիրն է գեղեցիկ, ապա դառնալով լրագրողներին`  հետեւյալն է նշել. “Դուք այնպես եք նայում… Իբր հերիք չէ, ուշացել եմ, հիմա էլ սուրճ եմ խմելու...”:):

“ՊանԱրմենիան Մեդիա” ընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը


Ալեքսանդր Ռումյանցեւը պատմել է, որ երեկ հագեցած օր է եղել, լսումներին մասնակցել է ավելի քան 30 երեխա  եւ 30 մեծ կատարող. “Մեզ հաճելիորեն զարմացրեց տաղանդավոր մասնակիցների թիվը: Թեժ քննարկման արդյունքում ընտրել ենք 15-16 մասնակցի: Այսօր կփորձենք ընտրել արժանիին, որն էլ կմեկնի Մոսկվա` մասնակցելու կիսաեզրափակչին: Կարծում եմ՝ ընտրությունը բարդ է լինելու”: Իսկ մրցույթի երաժշտական պրոդյուսեր Անաստասիա Մուխինան էլ նշել է, որ մեր մասնակիցները նաեւ արտաքնապես են գեղեցիկ:

“Նոր ալիք 2012”-ի շրջանակում երեւանյան ասուլիսին


Ստելլա Խաչանյանցի փոխանցմամբ՝  հայաստանյան նախընտրական փուլի մասնակցության 200 եւ 400 հայտ են ստացել համապատասխանաբար “Նոր ալիք 2012”-ի եւ “Մանկական Նոր ալիք 2012”-ի համար: Մասնակիցների թվում են հայտնիներից Հռիփսիմե Հակոբյանը, Սուրեն Առուստամյանը, Լուսինե Աղաբեկյանը եւ ուրիշներ, կան նաեւ Շանհայից եւ Ռուսաստանից ժամանած հայեր:
Նշենք, որ “Նոր ալիք 2012”-ի կիսաեզրափակիչ փուլերը Մոսկվայում կանցկացվեն ապրիլի 18-ին եւ 19-ին, իսկ “Մանկական Նոր ալիք 2012”-ինը՝  20-ին եւ 21-ին:

Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

 



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW