“Esquire”-ի կարծիքով, Միլա Կունիսն աշխարհի ամենասեքսուալ կինն է: Դերասանուհին վերջերս ակտիվորեն նկարահանվում է ֆիլմերում, անկեղծ ֆոտոշարքեր է ներկայացնում, Էշթոն Քաթչերի հետ սիրավեպի շնորհիվ էլ “փայլում” է պարբերականների էջերին:
Միլա Կունիսը
Ծնունդով ուկրաինական Չերնովցի քաղաքից 29-ամյա դերասանուհին, ստանալով տիտղոսը, իր հետեւում է թողել 2011 թվականի ամենասեքսուալ կնոջը` Ռիհաննային:): “Esquire”-ի համար արված լուսանկարները բավական անկեղծ են: Կիսամերկ Միլան հանդես է եկել սեւ ներքնազգեստով:
Միլա Կունիսը
Արական սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ հավանաբար նախանձում են Էշթոն Քաթչերին:): Ի դեպ, լուրեր են պտտվում, թե Միլան ու Էշթոնը պատրաստվում են ամուսնանալ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
6,058





