Այն, որ Միացյալ Նահանգերում բնակություն հաստատած ամուսիններ Արթուր Հակոբյանը՝ Միսթր X-ը, եւ Սվետլանա Բոսնոյանը շուտով ծնողներ կդառնան, BRAVO.am-ն առաջինն է տեղեկացրել: Հղիության իններոդ ամսում գտնվող հաղորդավարուհի-երգահանն այսօր մեզ է տրամադրել իր եթերային նոր ֆոտոշարքը:
Ապագա մայրիկը նշել է, որ լուսանկարահանման գաղափարը քույրիկինն է, ով եւ զբաղվել է իր ոճով եւ զգեստի ընտրությամբ, լուսանկարիչն էլ Լուսինե Հովակիմյանն է, որի հետ Սվետլանան արդեն երկրորդ անգամ է համագործակցում:
Սվետլանա Բոսնոյանը
«Ամեն անգամ հիանալի արդյունք ենք ստանում: Վարսահարդարումը վստահել էի Նարինե Գեւորգյանին, դիմահարդարումը՝ Մարինա Ստեփանյանին: Ինչպես միշտ, նրանք կարողացանք անթերի կատարել իրենց գործը, ստանալ այն, ինչ կար իմ մտքում»,- նշել է երգահանը եւ շնորհակալություն հայտնել հոգատար վերաբերմունքի համար:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լուսինե Հովակիմյանի


×
6,664






