×


Մհերը, Վիկան, Լուսինեն, Դիանան, Գեւորգը եւ այլք` Լիլուի “Մի րոպե հետո”-ի շնորհանդեսին :)

“Մի րոպե հետո”. այսպես է կոչվում Լիլուի նոր տեսահոլովակը, որը համացանցում կհայտնվի այսօր, սակայն երգչուհու երկրպագուները երեկ արդեն իսկ հասցրել են դիտել այն “Դալմա Գարդեն Մոլ”-ում կազմակերպված շնորհանդեսի ժամանակ: Պրեմիերայի կապակցությամբ նրան շնորհավորելու էին եկել նաեւ գործընկերները` Մհերը, Նիկ Էգիբյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Լուսինե Աղաբեկյանը, Օլգա Այվազյանը, Դիանա Շատվերյանը, Վիկա Մարտիրոսյանը եւ ուրիշներ:

Դիանա Շատվերյանը, Լիլուն եւ Մհերը


Լիլուի նոր երգի խոսքերի հեղինակը Գայանե Ավետիսյանն է, երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Արամայիս Հայրապետյանը: Ռեժիսորի խոսքով` համագործակցության առաջարկը ստացել է երգչուհուց.“Սյուժեն հենց նրա մտահղացումն է, իսկ ես փորձել եմ այն լավ ներկայացնել”:

Լիլուն


“Մի րոպե հետո”-ի հերոսուհիները փոքրիկ աղջնակներ են, որոնց պարային համարը բեմադրել է “Ամարաս”-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը: “Երեխաների հետ աշխատելը բավական բարդ է, ուրախ եմ, որ հաջողվեց: Կարծում եմ` տեսահոլովակը կսիրվի, քանի որ փոքրիկ հրաշքներին անհնար է չսիրել: Այս երգով որեւէ մեկի ծննդյան տարեդարձը չեմ շնորհավորում, այն պարզապես ուրախանալու եւ պարելու համար է”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Լիլուն:

Լիլուի "Մի րոպե հետո" տեսահոլովակի շնորհանդեսին


Մինչ տեսահոլովակը ներկայացնելը, երգչուհին հանդիսատեսի համար կատարել է իր երգացանկից մի քանի ստեղծագործություն. “Մի րոպե հետո”-ի ժամանակ բեմում նրան են միացել փոքրիկ պարուհիները:):

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW