×


Աննա Գրիգորյանը մտահոգված է

Աննա Գրիգորյանը, որը հեռուստաեթերից մարդկանց ողջունում է ժամանցային ծրագրի տաղավարից, նաեւ հայտնի է իր մոդելային գործունեությամբ ու ֆոտոշարքերով, մտահոգված է Հայաստանի սոցիալական խնդիրներով: BRAVO.am-ի հետ զրույցում նա կիսվել է իր մտորումներով, նշել, որ չի ցանկանում լքել Հայաստանը:

Աննա Գրիգորյանը


“Ուզում եմ` կառավարությունն ամեն բան անի, որ արտագաղթ չլինի, որովհետեւ ես համոզված եմ` մեծ մասը չի ուզում արտասահմանում ապրել: Ինձ իրավունք կվերապահեմ մյուսների անունից էլ ասել, որ չենք ուզում հայրենիքը լքել. սոցիալական վատ պայմաններն են ստիպում այդ քայլին գնալ: Երբ պաշտոնյաները սահմաններն անցնում են, չես կարող լռել: Ես գիտակցում եմ իմ ամեն մի խոսքի արժեքը”,-նշել է նա:

Աննա Գրիգորյանը


“ATV” հեռուստաընկերության հաղորդավարուհին չգիտի` արդյոք մեկ օր ինքն էլ կհեռանա Հայաստանից, բայց չի ցանկանում այդ մասին մտածել.“Ինձ բազմիցս արտերկրից հրավիրել են ապրելու եւ մոդելային կարիերայով զբաղվելու: Գիտեմ, որ շատ հաջողությունների կհասնեի, բայց կյանքում կան արժեքներ, որոնք ավելի կարեւոր են: Գուցե մեկ օր էլ իմ համբերության բաժակը լցվի, որոշեմ ընտանիքիս հետ հեռանալ այստեղից, բայց շատ եմ սիրում հայրենիքս, ուզում եմ մնալ ու այստեղ աշխատել: Թող կառավարությունը, ինչու չէ` նաեւ մենք փորձենք դրական գործեր անել ու դրականի մասին մտածել”:

Աննա Գրիգորյանը


Աննա Գրիգորյանը նշում է, որ նախեւառաջ աշխատում է իր հաճույքի համար, հետո` նաեւ հանդիսատեսի.“Ցավոք, նկատում եմ, որ հաճախ լավը գնահատելու փոխարեն փորձում են ենթատեքստեր գտնել, թե ով է ում առաջ տանում: Վերջերս կարդացի, թե ինչպես են երգչուհիներից մեկին քննադատում, բայց նախանձելու փոխարեն ընդամենը կարելի է նրա հերթական գեղեցիկ աշխատանքը գնահատել…Միայն չկայացած մարդն է ի վիճակի իր ներսի մաղձը այդքան անմակարդակ ձեւով արտահայտել: Ուզում եմ կոչ անել` անկախ ամեն ինչից, ավելի շատ սիրեք իրար ու օբյեկտիվ գնահատեք դիմացինի աշխատանքը”:

BRAVO.am
Լուսանկարները` Արգինե Մինասյանի, Էմմա Գրիգորյանի, Կարեն Խոնթյանի եւ Աննա Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW