Հաղորդավար-ամուսիններ Սուրեն Փահլեւանյանի ու Յանա Դանիելյանի դուստրը երեկ` օգոստոսի 10-ին, դարձել է 2 տարեկան: Փոքրիկ Ադելի ծննդյան տոնը ծնողները կազմակերպել են երեւանյան ժամանցի վայրերից մեկում ու հրավիրել հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին:
Սուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանն իրենց դստեր հետ
“Մեծահասակներով ու երեխաներով հաճելի օր ունեցանք: Ադելին ամենից շատ ուրախացրել էր իր սիրելի մուլտհերոսների` Մաշայի ու արջուկի ներկայությունը: Նաեւ հաճույքով փչեց տորթի մոմերը: Անկախ նրանից, թե ում ծնունդն է` սիրում է տորթերի մոմերը փչել:)”,- BRAVO.am-ին պատմել է Յանա Դանիելյանը:
Փոքրիկ Ադելի ծննդյան տարեդարձին
Նրա խոսքով` աղջիկը դեռ ցանկություններ չի հայտնում ու նվերներ չի պահանջում. “Փոքր է, միայն Մաշային ու արջուկին էր ուզում տեսնել, նրանք էլ եկան”:
Լիլիթ Մուրադյանը, Յանա Դանիելյանն ու փոքրիկ Ադելը
Յանա Դանիելյանը նշել է, որ այժմ հեռուստատեսությունում արձակուրդային շրջան է, պատրաստվում են արտերկիր մեկնել, սակայն դեռ չեն որոշել` երբ ու որտեղ կանցկացնեն հանգիստը.“Նոր եթերաշրջանը կսկսենք սեպտեմբերի 21-ից, բայց դեռ չգիտենք, թե ինչ հաղորդում կվարենք”:
BRAVO.am
Լուսանկարները` Յանա Դանիելյանի եւ Սուրեն Փահլեւանյանի ֆեյսբուքյան էջերից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: