×


Անուշ Սարգսյանը եւ Յուրի Իգիթխանյանը՝ որդիների հետ

Յուրի Իգիթխանյանի ընտանիքի տոնական նոր ֆոտոշարքը

Յուրի Իգիթխանյանի ու Անուշ Սարգսյանի ընտանիքում տոնական տրամադրություն  է: Դերասան-ամուսինները BRAVO.am-ին են տրամադրել իրենց նոր ֆոտոշարքն ու ամփոփել անցնող տարին:

«Ամանորյա ֆոտոշարք ունենալը մեզ համար ավանդույթ է դարձել: Ամուսնությունից հետո ամեն տարի լուսանկարվում ենք, որպեսզի տարիներ անց նայենք ու վերհիշենք մեր ապրած կյանքը»,- պատմել է Անուշը եւ հավելել.«Ստուդիայում մթնոլորտը շատ դրական էր: Սկզբում կրտսեր որդիս՝ Միքայելը, շատ լարված էր, ինչն էլ փոխանցվեց եղբորը՝ Սերգեյին, բայց ժամանակի ընթացքում երկուսն էլ բացվեցին»:

Փոքրիկ Սերգեյը


Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններն իրեն տան եղեւնին, ավանդույթի համաձայն, զարդարել են դեկտեմբերի 25-ին.«Այս ամսվա 1-ից մեր տանը տոնական տրամադրություն է տիրում: Ամեն օր փորձում ենք մի նոր բան անել երեխաներին ուրախացնելու համար: Պատրաստությունները վաղուց ենք սկսել, տոնական ուտեստների մեծ մասն էլ արդեն պատրաստել ենք:)»,- ասել է նա:

Ծնողները փոքրիկների անունից նամակ են գրել Ձմեռ պապին. «Առաջին տարին է, որ Սերգեյը գիտակցում է, թե ինչ է Նոր տարին: Շատ նվերներ է ուզել Ձմեռ պապիկից: Ամեն օր ինձ տանում է խանութ ու ցույց տալիս, թե ինչ է ցանկանում:): Միքայելը դեռ շատ փոքր է, չի գիտակցում, թե ինչ է կատարվում»:

Յուրի Իգիթխանյանի եւ Անուշ Սարգսյանի ընտանիքը


Ամփոփելով 2017-ը՝ դերասանուհին ասել է.«Գերհագեցած տարի ենք ունեցել: Փառք Աստծո, կորուստներ չեղան: Թե՛ անձնական, թե՛ աշխատանքային առումով լավ տարի էր: Ճիշտ է՝ թատրոնում դեռ գործունեութույնս չեմ շարունակում, բայց անգործ էլ չեմ մնում. մանկական խնջույքների կազմակերպչական աշխատանքներով եմ զբաղվում: Մեկ-մեկ տանը կատակով Յուրիին ասում եմ ՝ դու մեծերի խնջույքները վարի, ես՝ փոքրերի:): Յուրին էլ այս տարի բավական ծանրաբեռնված էր: Թատրոնի աշխատանքին զուգահեռ իր սեփական բիզնեսն է հիմնել: Մի խոսքով՝ դրական ու լավ հիշողություններով լի տարի էր: Հուսով եմ՝ եկող տարին էլ ավելի լավը կլինի»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Կետիկյան» ֆոտոստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին