×


Նազենի Հովհաննիսյանը՝ կյանքի տարբեր իրավիճակներում (տեսանյութ)

Նազենի Հովհաննիսյանին 35-ամյակի առթիվ շնորհավորելու ինքնատիպ տարբերակ է ընտրել մտերիմ ընկերուհին՝ Սոֆի Մխեյանը: Երգչուհին արխիվային մի շարք տեսանյութերից հավաքված հետաքրքիր հոլովակ է հրապարակել, նաեւ գրառում է կատարել, որն էլ ներկայացնում ենք ստորեւ. 



«Միշտ գեղեցիկ, խոր եւ բազմաշերտ,
Կենսասեր ու պրպտող
Պայծառ, խելառ...
Էլեգանտ ու մոգական,
Տաղանդավոր, չէ՛, բազմատաղանդ ու ճաշակով,
Շատ համարձակ, եթերային ու միշտ ուրախ,
Շա՜տ բնական, շա՜տ իսկական ու իրական,
Լի հավատով ու հավատքով...
Իմ Նազենի...
Ուզում եմ՝ իմանաս՝ (թեեւ գիտեմ, որ գիտես) երջանիկ ու շնորհակալ եմ, որ դու կաս ու կաս իմ կյանքում: Ուզում եմ՝ Աստված միշտ պահապան լինի եւ երջանկություն ու հաջողություն բերի քեզ... ԱմենաԱմենաՆազենի… Ծնունդդ շնորհավոր, իմ բացառիկ ընկեր»,-գրել է Սոֆին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW