×


Նազենի Հովհաննիսյանն ի՞նչ խորհուրդ է տվել Աննա Գրիգորյանին

Աննա Գրիգորյանին հեռուստադիտողն առաջին անգամ կտեսնի սերիալային դերասանուհու կարգավիճակում: Հաղորդավարուհի-մոդելը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նկարահանվում է “Արմենիա” հեռուստաընկերության նոր` “Մամա” սերիալում:

Աննա Գրիգորյանը


Նա պատմել է, որ սպասելով եւ չստանալով գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու որեւէ  առաջարկ, որոշել է ընդունել սերիալային դերն ու ճանապարհ հարթել դեպի կինո.“Որքան էլ չսիրեմ սերիալները, մտածեցի` սա ինձ համար կլինի փորձ, բացի այդ, ֆիլմի ռեժիսորները, տեսնելով իմ դերասանական խաղը, միգուցե նոր առաջարկներ անեն: Ֆիլմը բնորոշվում է որպես արվեստների սինթեզ, ինչն ինձ համար շատ կարեւոր է”:

Աննա Գրիգորյանը


21-ամյա գեղեցկուհին սերիալում գլխավոր դերակատար չէ, բայց ինչպես նշել է, կախված իր խաղից` գործողությունները հետագայում հնարավոր է ծավալվեն իր կերպարի շուրջ. “Նկարահանումներն արդեն ընթացքի մեջ են, թեեւ չեմ հասցրել դերասանական ողջ անձնակազմի հետ շփվել, բայց արդեն ունեմ նոր շրջապատ, նոր էմոցիաներ ու հետաքրքիր նոր միջավայր”:

Աննա Գրիգորյանը եւ "Մամա" սերիալի մյուս դերասանները


Չվախենալով էքսպերիմենտներից` Աննան նշում է, որ նկարահանումներից հաճույք է ստանում` լինի գովազդ, ֆոտոսեսիա կամ սերիալ.“Անկախ գումարից ու դժվար պայմաններից` իմ աշխատանքը հաճույքով եմ անում, ձմռան ցրտին կարող եմ բարակ շապիկով, սոված-ծարավ ժամերով կանգնել ու նկարվել: Նազենի Հովհաննիսյանն է ինձ խորհուրդներ տվել` ասելով, թե դերասանի գործը հենց դա է. դու կարող է մրսես, սոված լինես, բայց քո դեմքի արտահայտությունից ու խաղից ոչ ոք չպետք է հասկանա` ինչ վիճակում ես գտնվում: Իհարկե, վատն այն է, որ կարող են քեզ շահագործել: Այստեղ կրկնօրինակողներ չկան, դերասանին ժամերով պահում են նկարահանման հրապարակում, լույսն ու ձայնն են ստուգում”:

Աննա Գրիգորյանը


Հաղորդավարուհի-մոդելը նաեւ հետեւյալն է ասել.“Այս ամենին դիմանում եմ, որովհետեւ շատ-շատ եմ սիրում իմ գործը, չունեմ ամբիցիաներ, միգուցե տարիների ընթացքում դառնամ ամբիցիոզ, բայց, ցավոք, հիմա այդպիսին չեմ: Շեշտում եմ` ցավոք, որովհետեւ կյանքը ջունգլի է, որտեղ պայքարում են բոլորը, եթե դու չուտես, քեզ կուտեն: Այս խոսքերը միշտ ասում եմ փոքր եղբորս, բայց ինքս ավելի լավատես ու հարմարվող եմ, այն մարդիկ, որոնք ավելի խոր արժեքներ ունեն, գնահատում են քո մարդկային վերաբերմունքը, բայց մեր շրջապատում բոլորը չեն այդպիսին”:

Աննա Գրիգորյանը


Ի դեպ, Աննա Գրիգորյանն օրեր առաջ ավարտել է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, այժմ հաճախում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ` դերասանի վարպետության մասնավոր դասերի.“Մեկ բան հաստատ գիտեմ` ինչ էլ անես, ուր էլ հասնես, միշտ սովորելու տեղ ունես, եթե Թատերականն էլ ավարտեմ, չեմ մտածի, որ  այլեւս ինքնակրթվելու տեղ չունեմ: Բայց դեռ չեմ ուզում մագիստրատուրայում սովորել, ավելի շատ կկենտրոնանամ աշխատանքիս վրա, բացի այդ, շատ հաճելի է առավոտյան ուշ արթնանալ ու հասկանալ, որ դասից չես ուշանում ու քննություններ չունես:)”:

BRAVO.am
Լուսանկարները` Վահան Ստեփանյանի, Տուշո Բարսեղյանի, Գագիկ Հարությունյանի եւ Աննա Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW