Մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը, Երեւանում անցկացվել է “Արտավազդ” թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս անգամ նվիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության 70-ամյակին:
Մրցանակաբաշխության հաղորդավարներ Արթուր Կարապետյանը եւ Սաթենիկ Հախնազարյանը
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի մուտքի մոտ հյուրերին դիմավորել են միմերը` իրենց պարային բեմադրություններով, իսկ ներսում դասական երաժշտություն է հնչել: Միջոցառումը վարել են դերասաններ Արթուր Կարապետյանն ու Սաթենիկ Հախնազարյանը:
Արսեն Գրիգորյանն ու Լուիզա Ներսիսյանը
ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը BRAVO.am-ի հետ զրույցում շնորհավորել է “թատրոն կոչվող հիվանդության” ներկայացուցիչներին եւ դրական գնահատել 2011-ի թատերական կյանքն ու դրանում առկա աշխուժությունը. “Այսօր գնահատելու ենք վերջին մեկ տարվա աշխատանքը, մրցանակներ շնորհելու լավագույններին: Թատերական գործիչներն այս տարի եւս աշխատել են դինամիկ եւ հետաքրքիր: Թատրոնում շատ են երիտասարդները, ինչն ամենակարեւորն է:)”: Անդրադառնալով Հայաստանի թատերական գործիչների միության 70-ամյակին` նա նշել է, որ փոքր-ինչ ուշացմամբ՝ աշնանը պատրաստվում են տոնել հոբելյանը:
ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը
Այս տարի առաջին անգամ “Արտավազդ”-ն անցկացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովհաննու ներքո: Մրցանակաբաշխությանը ներկա է եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական ուղերձ է ներկայացրել քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը:
“Արտավազդ 2011”-ի անվանակարգերն ու մրցանակակիրներին ներկայացնում ենք ստորեւ, իսկ մինչ այդ նշենք, որ բեմադրիչ Տիգրան Լեւոնյանի անվան հատուկ մրցանակ է շնորհվել Արթուր Ութմազյանին, թատերական գործիչներից շատերն արժանացել են ՀԹԳՄ ոսկե մեդալի ու թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակների:
Դերասան Հրաչյա Հարությունյանը
“Լավագույն երիտասարդ դերասանուհի” - Տաթեւ Ղազարյան (“Բլեզ” /Մարի/, Համազգային թատրոն)
“Լավագույն երիտասարդ դերասան” - Մանվել Խաչատրյան (“Մոլագարը” /մոլագար / Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն) եւ Նիկոլայ Ավետիսյան (“Ձուկն առանց ջրի կամ suicide” /ծաղրածու/ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն)
“Լավագույն երիտասարդ բեմադրիչ” -Սամսոն Մովսեսյան (“Քիթ”, ՀԹԳՄ)
“Լավագույն երիտասարդական ներկայացում” - “Բրեմենյան երաժիշտները” (Պատանի հանդիսատեսի թատրոն)
“Լավագույն սցենոգրաֆիա” - Ալինա Ալեքսանյան (“Թեւավորը”, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն) եւ Գարեգին Եվանգուլյան (“Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ” Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն)
“Լավագույն պիես”- “Անմեղսունակների պարը”, հեղինակ՝ Գուրգեն Խանջյան
“Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար” -Գոհար Իգիթյան (“Ձուկն առանց ջրի կամ suicide”, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն)
“Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար” - Արամ Մխիթարյան (“Փախիր կնոջիցդ” /Սփենլի Պոունի/ Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն)
“Լավագույն կին դերակատար” - Նարինե Ալեքսանյան (“Սիրային իրարանցում... Էլի իրարանցում ` սիրային...” /Սյուզետտա/, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն) եւ Կարինե Ջանջուղազյան (“ALE” /Մադլեն/, Համազգային թատրոն)
“Լավագույն տղամարդ դերակատար ”- Արմեն Մարգարյան, “HAPPY END- Երջանիկ ավարտ” /Վիլյամ Հարիսոն/ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)
“Լավագույն ռեժիսուրա”-Արմեն Խանդիկյան (“Ձուկն առանց ջրի կամ suicide” Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն)
“Լավագույն ներկայացում”- “Աբանամատ” , Ալեքսանդր Գրիգորյան ( Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն) եւ “Բլեզ”, Հրաչյա Գասպարյան (Համազգային թատրոն)
Թատերարվեստի արժանապատիվ ծառայության համար պարգեւատրվել են Հենզել Հայրապետյանը, Ժենյա Ներսիսյանը, Գուժ Մանուկյանը, Տրդատ Ավետիքյանը, ՀԹԳՄ ոսկե մեդալին են արժանացել Հերբերտ Գասպարյանը, Արմեն Մարությանը, Արտաշես Շահվերդյանը, Կարեն Աբրհամյանը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: