×


Նազենին, Կարինեն, Լուսինեն, Արշալույսը, Անդրանիկը, Արամը եւ մյուսները՝ թատերական մրցանակաբաշխությանը

Կամերային թատրոնի “Երկաթ” ակումբում  կայացել է Թատերական օնլայն առաջին մրցանակաբաշխությունը: Մեկ ամիս շարունակ tatron.info-ի այցելուներն իրենց նախընտրած թատերական գործչին ընտրելու հնարավորություն են ունեցել, իսկ երեկ ամփոփվել են քվեարկության արդյունքները: Հաղթել են նրանք, որոնք, ինչպես կազմակերպիչներն են նշում, համացանցում ակտիվ  PR են արել:

Նազենի Հովհաննիսյանը


“10 անվանակարգում էլ ներկայացված են մեծամասամբ երիտասարդներ` հաշվի առնելով այն ակտիվությունը, որը նրանք ունեն օնլայն դաշտում: Նպատակ ունենք խրախուսել երիտասարդ ստեղծագործողներին”,-BRAVO.am-ին ասել է մրցանակաբաշխության նախագահ Ֆրունզե Գեւորգյանը:

“Լավագույն օնլայն դերասան” Արմեն Մարգարյանը


Տարբեր անվանակարգերում  ներկայացված շատ հայտնիներ  ձայների տարբերությամբ զիջել են սկսնակներին: Կազմակերպիչները տեսաֆիլմի տեսքով անակնկալ են մատուցել Կամերային թատրոնին, որին  հաջորդել է քվեարկության արդյունքների հրապարակումը: Նշենք, որ հաղթողներին մրցանակները հանձնել են լրագրողները: Օնլայն լավագույններին ներկայացնում ենք ստորեւ:). 

“Լավագույն օնլայն դերասանուհի” -  Նարինե Գրիգորյան

“Լավագույն օնլայն դերասան” -  Արմեն Մարգարյան

“Լավագույն օնլայն թատերագիր” -  Հովհաննես Թեքգոզյան   

“Լավագույն օնլայն թատերագետ” -  Արա Խզմալյան   

“Լավագույն օնլայն փառատոն”
-  “Գիսանե” հանրապետական երիտասարդական թատերական փառատոն

“Լավագույն օնլայն ներկայացում”  - “Սիրո տարբեր նվագներ”

“Լավագույն օնլայն ռեժիսոր” - Սարգիս Արզումանյան

“Լավագույն օնլայն պրոդյուսեր” - Էրիկ Բարսեղյան   

“Լավագույն օնլայն բեմադրիչ” -  Դավիթ Մինասյան   

“Լավագույն օնլայն թատրոն” -  Կամերային թատրոն
 
Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարենը`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW