×


Նատալի Փորտմանն ամուսնացել է :)

Օրեր առաջ Կալիֆորնիայում միմյանց հավերժ սիրելու երդում են տվել հայտնի դերասանուհի Նատալի Փորտմանն ու Բենջամին Միլպյեն: Նշենք, որ դեռեւս փետրվարին կայացած “Օսկար” մրցանակաբաշխությանը սիրահարները հանրությանը ներկայացել էին ամուսնական մատանիներով:

Բենջամին Միլպյեն եւ Նատալի Փորտմանը


Հրեական ծագում ունեցող հոլիվուդյան դերասանուհու հարսանիքը տեղի է ունեցել հրեական ավանդույթների համաձայն: Ամուսնական արարողությունը ներկա են եղել միայն զույգի ամենամտերիմները, այդ թվում՝  Իվանկա Թրամփը:

Նատալի Փորտմանն ու Բենջամին Միլպյեն


31-ամյա Փորտմանն ու 35-ամյա Միլպյեն ծանոթացել են “Սեւ կարապ’’ ֆիլմի նկարահանման հրապարակում՝  2009 թվականին:  2010 -ին զույգը նշանադրվել է, իսկ 2011 թվականի հունիսին լույս աշխարհ է եկել նրանց որդին: 

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW