Խոսակցություններ են պտտվում, թե Նարեկ Բավեյանը նոր սեր է գտել: Լուրը ճշտելու նպատակով BRAVO.am-ը խոսել է հենց երգչի հետ:
Նարեկ Բավեյանը
“Եթե լուրջ բան լինի իմ կյանքում, ես դրա մասին կհայտնեմ”,-ասել է երգիչը, որն, ի դեպ, բաժանությունից հետո առաջին անգամ է խոսում անձնական կյանքից: BRAVO.am-ն ավելի վաղ փորձել էր Նարեկի հետ խոսել այս մասին, սակայն նա չէր ցանկացել քննարկել թեման:
Նարեկ Բավեյանը չի հաստատել նոր սեր գտնելու լուրն ու հավելել է, որ մոտ ապագայում նորություն կունենա, բայց ոչ թե անձնական, այլ երաժշտական կյանքում:):
Նարեկ Բավեյանը
“Հետաքրքիր նոր բան կլինի շուտով: Ուզում եմ անցում կատարել 6/8-ից դեպի ավելի սիրուն, լիրիկ ու արժեքավոր գործեր: Մեղեդային նոր երգ է հիմա գրվում, որի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի”,- նշել է երգիչը: Նարեկը նաեւ տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգներից համերգի մասնակցության հրավեր է ստացել:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի,"El Style" ամսագրի եւ Նարեկ Բավեյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: