Կինոսեր հանրությանն է ներկայացվել Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմի թրեյլերը:): Ֆիլմում օսկարակիր Խավիեր Բարդեմը մարմնավորում է կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ, չարագործ Սիլվային:
Խավիեր Բարդեմն ու Դենիել Քրեյգը
Բարդեմի երկրպագուների համար շոկային է սիրելի դերասանին բաց գույնի մազերով տեսնելը:): Խավիերի ոճային փոփոխությունն արվել է հատուկ ֆիլմի համար:
Թրեյլերը տեղադրվել էր ֆիլմի պաշտոնական կայքում՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից մի քանի օր հետո: Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը հանդես է գալիս հումորային դրվագում, որտեղ ուղեկցում է թագուհի Էլիզաբեթ Երկրորդին Օլիմպիական ստադիոն: Ի դեպ, Դենիել Քրեյգը արդեն երրորդ անգամ է հանդես գալիս որպես Բոնդ: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Բեն Ուիշոուն ու հայտնի Ջուդի Դենչը:
Խավիեր Բարդեմը
Մեծ Բրիտանիայում ֆիլմի պրեմիերան կկայան 2012 թվականի հոկտեմբերի 26-ին: Հուսանք, ֆիլմի հայաստանյան պրեմիերան եւս չի ուշանա, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել ստորեւ ներկայացված թրեյլերը:
Պատրաստեց ԼենաԳեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` BBC


×
3,967






