×


Նունե Եսայանն Ավո Խալաթյանին երկրորդ երեխան կպարգեւի:)

Նունե Եսայան եւ Ավո Խալաթյան ամուսնական զույգի ընտանիքում շուտով երկրորդ երեխան կծնվի:): Այս մասին BRAVO.am-ին հայտնել է երգչուհին՝ նշելով, որ փոքրիկը լույս աշխարհ կգա հունվար ամսին:

Նունե Եսայանը հունվարին երկրորդ անգամ կմայրանա


Երգչուհու փոխանցմամբ` երեխայի սեռը դեռ հայտնի չէ, “իր, ամուսնու եւ որդու` Հենրիի համար կարեւոր չէ բալիկն աղջիկ կլինի, թե տղա”: Զույգի առաջնեկի եւ երկրորդ երեխայի տարիքային տարբերությունը կլինի 5 տարի:

Նունե Եսայանը նշել է նաեւ, որ այս առիթով ընտանիքում ուրախ ու բարձր տրամադրություն է տիրում. “Հրաշալի է... Սրանից բարձր տրամադրություն չգիտեմ էլ լինում է, թե ոչ”:

Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը Հենրիի հետ


Իր հղիության մասին, ինչպես երգչուհին է նշել, իմացել է մինչ Ստամբուլ մեկնելը. “Տեղի հայ համայնքի համար համերգիցս ստացած դրական էմոցիաները շատ են օգնել ինձ”: Նախքան փոքրիկի ծնվելը Նունե Եսայանը կշարունակի ստեղծագործական գործունեությունը, իսկ նորությունների մասին  BRAVO.am-ը կտեղեկացնի:):

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները`BRAVO.am-ի, “EL Style “ ամսագրի եւ Նունե Եսայանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW