×


Նուռի 45-ամյակի երեկույթն ու ազգանունը փոխելու պատճառը

Նուռը երեկ իր մտերիմներին հրավիրել էր խնջույքի, իսկ առիթը տարեդարձն էր։ Ոսկերիչ-դիզայները 45-ամյակը նշել է Երեւանի ռեստորաններից մեկում: Երեկույթի հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը։

Նուռի ընտանիքը


Հյուրերի թվում են եղել Տիգրան Պետրոսյանն ու Ավետ Բարսեղյանն՝ իրենց կանանց հետ, դերասանուհի Լուսինե Հարությունյանը, մոդելավորող Մարիամ Ղարիբյանը եւ այլք. «Հրավիրել էի ամենամտերիմ մարդկանց, պարզվեց՝ ընկերներս ու բարեկամներս մեծ թիվ են կազմում:)»։

Արման Դավթյանը պաշտոնապես դարձել է Արման Նուռ, տոնական տորթն էլ իր նոր անձնագրի պատկերով էր.«Կարծում եմ՝ իսկական հայկական անուն է: Ժամանակն էր մականունից հրաժարվել եւ անցում կատարել պաշտոնական ազգանվան։  Աղջիկներս արդեն վերցրել են իմ նոր ազգանունը. նրանց անձնագրերում էլ գրված է Նուռ։ Կինս էլ շուտով փաստաթղթերով կկրի իմ ազգանունը։ Հուսամ՝ հետագայում կավելանա Նուռի տոհմը»։

Տիգրան Պետրոսյանը եւ Ավետ Բարսեղյանը` Նուռի 45-ամյակին


Հոբելյարը ծխամորճերի հավաքածու ունի, այս տարեդարձին այն ավելացել է երկու նմուշով.«Բոլորը մտածել էին, թե մյուսները ծխամորճ կնվիրեն, եւ հիմնականում այլ նվերներ ստացա: Ավելի կարեւոր էր սիրելի մարդկանց ներկայությունը։ Ստանդարտ է հնչում, բայց ընկերներս ինձ համար արդեն մեծ նվեր են: Նրանք նաեւ ոչ նյութական անակնկալներ են մատուցել։ Դուստրերս էլ իրենց ձեռքով պատրաստած փայտե աթոռ են նվիրել, որն ավելի շատ արվեստի գործ է։ Ողջ օրը հաճելի մաղթանքներ եմ ստացել, արտերկրից զանգեր ու «ֆեյսբուքյան» բազմաթիվ շնորհավորանքներ եւ բոլորին փորձել եմ պատասխանել»։

Նուռի ծննդյան տարեդարձին


Ոսկերիչ, դիզայներ, քանդակագործ Նուռը, որը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց գտնվող «Ընթերցողը» քանդակի հեղինակն է, BRAVO.am-ին հայտնել է, որ շուտով Երեւանում իր հեղինակած նոր արձանը կտեղադրվի։ Օրեր առաջ էլ իր անունը կրող ցուցասրահում ներկայացվել է «Սաթենիկ» զարդերի նոր հավաքածուն.«Երեւանում կհայտնվի պոզիտիվ, թեմատիկ քաղաքային արձան: Դեռ չեմ ուզում փակագծերը շատ բացել։ Ցուցասրահում նաեւ ներկայացված են իմ նոր մանրաքանդակները։ Հիմա հավասարաչափ զբաղվում եմ ամեն ինչով, բայց ստեղծագործելս ավելի շատ կախված է պահից ու իմ տրամադրությունից»։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW