×


Շակիրան Ադրբեջանում բարձրացրել է Հայաստանի դրո՞շը

Շակիրան երեկ Հայաստանի եռագույնն է բարձրացրել Ադրբեջանի մայրաքաղաքում. ահա այս լուրը հերքելով են զբաղված ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք “շտապում են տեղեկացնել, թե իրենց իսկ ԶԼՄ-ների տարածած ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում”:):

Շակիրան Ադրբեջանում բարձրացրել է Հայաստանի դրո՞շը


Բանը նրանում է, որ հոկտեմբերի 14-ին Բաքվի “Crystal Hall”-ում իր համերգի ժամանակ 35-ամյա հայտնի երգչուհին կատարել է նաեւ “Inevitable” ստեղծագործությունը` նշելով հետեւյալը. “Այս երգը գրել եմ, երբ լքում էի իմ հայրենիքը` Կոլումբիան”:

Շակիրան ելույթ է ունեցել Բաքվում


Այս ելույթի ժամանակ Շակիրայի ձեռքին եղել է Կոլումբիայի դրոշը, այն էլ` գլխիվայր շրջված: Դիտելով նկարը` ասացեք, խնդրեմ, ո՞ր պետության դրոշն է բարձրացրել երգչուհին Ադրբեջանում :)))):

BRAVO.am
Լուսանկարները` trend.az-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW