×


Ապագա որդին ոգեշնչում է Շակիրային բարեգործությամբ զբաղվել :)

BRAVO.am-ը դեռ հոկտեմբերին տեղեկացրել է, որ Շակիրան եւ Ժերար Պիկեն պատրաստվում են երկրորդ անգամ ծնողներ դառնալ: Լույս աշխարհ գալ պատրաստվող փոքրիկը ոգեշնչել է երգչուհուն եւ ֆուտբոլիստին զբաղվել բարեգործությամբ:

Շակիրան եւ Ժերար Պիկեն


Նրանք օրեր առաջ իրենց ապագա որդուն նվիրված առցանց-երեկույթ էին կազմակերպել` “World Baby Shower”, եւ բոլորին կոչ արել օգնել կարիքավոր երեխաներին:

“Հիմա մենք էլ ավելի շատ ենք ուզում օգնել այն երեխաներին, որոնք ամեն օր պայքարում են իրենց կյանքի համար: Ցանկանում ենք, որ այլ ծնողներ էլ միանան մեր նախաձեռնությանը: Այն գումարը, որով պատրաստվում էիք նվեր գնել մեր փոքրիկին, նվիրաբերեք”,-նշել է կոլումբացի երգչուհին, ով 2003 թվականից հանդիսանում է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:

Շակիրան, Ժերար Պիկեն եւ փոքրիկ Միլանը


Շակիրայի եւ Ժերար Պիկեի առաջնեկը 2 տարեկան է. “Եղբոր ծնունդն ամենամեծ նվերը կլինի որդուս` Միլանին: Շատ հավանական է, որ ապագայում իրականանա նաեւ աղջնակ ունենալու ցանկությունս: Կապրենք, կտեսնենք: Ոչ ոք չգիտի` ինչ կլինի վաղը”,-նշել է Շակիրան:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW