35-ամյա Շակիրան, որը շուտով երեխա կպարգեւի 25-ամյա ֆուտբոլիստ Ժերար Պիկեին, “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում տեղադրել է լուսանկար, որտեղ պարզ ընդգծվում է իր կլորիկ փորիկը:): Լուսանկարն արդեն ունի հազարավոր մեկնաբանություններ ու “լայքեր”:
Շակիրան ցույց է տվել կլորիկ փորիկը:)
Վեց ամսական հղի Շակիրան իր կարգավիճակի մասին պաշտոնապես հայտարարել է այս սեպտեմբերին: “Ինչպես շատերն արդեն գիտեն, ես ու Ժերարը մեր առաջնեկին ենք սպասում: Սա ամենակարեւոր իրադարձությունն է մեր կյանքում”,-գրել էր երգչուհին:
Ժերար Պիկեն եւ Շակիրան
Մամուլում տեղեկություն է տարածվել, թե արդեն հայտնի է երեխայի սեռը: Շակիրան ու Պիկեն որդի են ունենալու: Զույգը որոշել է երեխային Ուլիչիտո անվանել: Հիշեցնենք, Շակիրան ու Պիկեն ծանոթացել են 2010 թվականին` “Waka Waka” երգի տեսահոլովակի նկարահանումների ընթացքում: 2011 թվականի մարտի 29-ին երգչուհին հաստատել է, որ սիրային կապի մեջ է այս ֆուտբոլիստի հետ: 2012 թվականին սիրահարները տուն են գնել Բարսելոնում:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: