Շուշան Պետրոսյանը Ամանորը պատրաստվում է դիմավորել Ավստրալիայում: Երգչուհին Երեւանից կմեկնի դեկտեմբերի վերջին` երեխաների հետ: “Մայրիկիս մոտ ես ինձ շատ լավ եմ զգում. այնտեղ ամառ է, տաք: Անցնող տարին ինձ համար շատ զբաղված էր , եւ նոր տարին լիարժեք սկսելու համար ես իսկապես հանգստի կարիք ունեմ”,- BRAVO.am-ին ասել է երգչուհին:
Շուշան Պետրոսյանն ամուսնու հետ
Շուշանը պատմել է` սիրում է Նոր տարին իր տանը նշել, բայց եղել են դեպքեր, որ արտասահմանում է անցկացրել, իսկ նման դեպքերում կարեւորում է այն, որ տան սովորույթները չմոռացվեն. “Դեկտեմբերի 31-ին անպայման ընտանիքով եկեղեցի ենք գնում: Բոլոր գործերը վերջացնում եմ ամսի 30-ին, իսկ 31-ին միայն սեղանն եմ ձեւավորում”:
Շուշան Պետրոսյանի ամանորյա սեղանին, ինչպես ինքն է ասում, ամեն տարի ինչ-որ նոր բան է լինում, բայց կան ուտեստներ, որոնք երգչուհու հյուրերն ու ընտանիքը “պարտադրում” են. “Ամանորին այնքան շատ է լինում ամեն բան, որ ես միշտ երազում եմ պարզ թեյի մասին”:
Շուշան Պետրոսյանը
Երգչուհին արդեն նվեր է պատրաստել մայրիկի համար, ընկերուհիների նվերներն էլ վաղուց է գնել. “Ուզում եմ` իմ մեկնելուց հետո ամուսինս բոլորին հերթով հանձնի”:
Վիշապի տարվա համար եւս երգչուհին մի շարք երազանքներ ունի. “Սիրելիներս հոգս չունենան, խաղաղություն լինի, ես էլ աշխատանքային լեցուն տարի ունենամ, լավ փորձություններով լի տարի լինի”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շուշան Պետրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: