Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ վթարի է ենթարկվել անվանի երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսինը` Արման Հարությունյանը:
Շուշան Պետրոսյանն ամուսնու` Արման Հարությունյանի հետ
Ըստ shamshyan.com կայքի, դեպքը տեղի է ունեցել երեկ Երեւանում. իրար են բախվել “Daewoo Nexia” մակնիշի ավտոմեքենան եւ Արման Հարությունյանի վարած “Honda Sirber” մակնիշի մոտոցիկլետը:
Կայքում նաեւ նշվում է, որ վթարի հետեւանքով Արմանը մարմնական վնասվածքներ է ստացել եւ բուժօգնության դիմել:
Շուշան Պետրոսյանն ամուսնու` Արման Հարությունյանի հետ
BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին նշել է, որ “անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ կարգին է”, նաեւ ավելացրել, որ ամուսինն արդեն աշխատանքի է:
BRAVO.am


×
19,004






