×


Ողջ ճշմարտությունը Լիկա Սալմանյանի եւ Արման Անտոնյանի հարաբերությունների մասին

“Հարազատ թշնամի” սերիալում գլխավոր հերոսուհի Էմմային մարմնավորող Լիկա Սալմանյանը կրկին կասկածվում է ընտրյալ ունենալու համար:): Այս անգամ սիրավեպ են վերագրում նրան եւ երգահան Արման Անտոնյանին: BRAVO.am-ի քիչ առաջ կապ է հաստատել կողմերի հետ եւ պարզել, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Արման Անտոնյանը եւ Լիկա Սալմանյանը


“Ես եւ Լիկան վաղեմի եւ շատ մտերիմ ընկերներ ենք: Հաճախ ենք հանդիպում, “սելֆիներ” անում եւ տեղադրում “Ինստագրամ”-ում: Առանց իրականությունն իմանալու նկարները վերցրել եւ տեղադրել են կայքերում ”,-մեզ հետ զրույցում նշել է Արմանը եւ հավելել, որ կարդալով ստահոդ լուրը` ծիծաղել է, հետո արդեն փոքր-ինչ բարկացել.“Հիմա երկուսս էլ ընտրյալ չունենք, բայց նման քայլ անելուց առաջ պետք է մտածել, որ կարող էին վնասել իրական հարաբերությունները”:

Արման Անտոնյանը եւ Լիկա Սալմանյանը


Լիկա Սալմանյանի խոսքով` լրատվամիջոցներն իրեն բազմիցս “ամուսնացրել” եւ “բաժանել” են:).“Նման խոսակցություններն ու լուրերը սովորական են դարձել: Արդեն չեմ հիշում, թե սա որերորդ դեպքն է: Արմանը, կարելի է ասել, իմ եղբայրն է”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիկայի եւ Արմանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW