×


Ովքե՞ր են Օլիմպիական խաղերի ամենասեքսուալ մասնակիցները:)

Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ  “The Sun” բրիտանական պարբերականը որոշել է երջանկացնել սպորտի երկրպագուներին, մասնավորապես՝ արական սեռի ներկայացուցիչներին, ու հրապարակել է ամենասեքուալ մարզուհիների ցուցակը:

Վիկտորիա Պենդլթոնը


Շատերի համար զարմանալի է, որ թոփ-տասնյակում չի ընդգրկվել սերբ բասկետբոլիստուհի Անտոնիա Միսուրան, որին լրագրողներն անվանում են “Միսս Օլիմպիադա’’: Փոխարենը տասնյակում են սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը, կրկին թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկին, որին վերջին շրջանում չի հաջողվում ներկայացնել այն խաղը, որով հայտնի է դարձել 2009 թվականին:

Մելանի Ադամսը


Լերին Ֆրանկոն համատեղում է սպորտը մոդելի գործունեության հետ: Նրա՝ “Sports Illustrated” ամսագրում հրապարակված անկեղծ լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել: Ցուցակում ընդգրկված է նաեւ վոլեյբոլիստուհի Ֆրանչեսկա Պիչինին, որը չորրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին, իսկ ազատ ժամանակ սիրում է նկարահանվել տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի ֆոտոշարքերում:

Կարոլին Վոզնյացկին


Ամենասեքսուալ մարզուհիների թվում են նաեւ Ջեսիկա Էնիսը, Ստեֆանի Ռայսը, Վիկտորիա Պենդլթոնը , Ելենա Իսինբաեւան, Միսթի Մեյ-Թրեյնորը եւ Մելանի Ադամսը, որոնք լուսանկարներն էլ առաջարկում ենք դիտել ստորեւ:  


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW