×


Ուկրաինուհին իրեն տիկնիկի է վերածել

“Շատերը վախենում են ինձնից, փողոցում չեն խոսում հետս”,- խոստովանում է Օդեսայի բնակչուհի 19-ամյա Անաստասիա Շպագինան: 1.58սմ հասակով այս աղջիկը, որն իրեն անվանում է ծաղիկների փերի, տառապում է անիմեի հերոսներին նմանվելու մոլուցքով եւ իրեն վերածել է տիկնիկի:

Անաստասիա Շպագինան


Ճապոնական մուլտֆիլմերի հերոսուհիների կենդանի կրկնօրինակների կարելի է հանդիպել ոչ միայն Ուկրաինայում, այլեւ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ այլուր: Նաստյան համացանցում հայտնի է մուլտկերպար Fukkacumi անվամբ: Նա նշում է, թե մանկուց սիրել է նկարել, իսկ թղթին եւ մատիտներին փոխարինելու են եկել մայրիկի դիմահարդարման պարագաներն ու սեփական դեմքը:

Անաստասիա Շպագինան


Հմտորեն շպարվող ուկրաինուհին որոշել է կատարելագործել իր արտաքինը. աչքերն ավելի մեծացնելու համար նա պատրասվում է վիրահատության դիմել: Ի դեպ, առավոտյան ժամը 9-ին աշխատանքի վայրում լինելու համար Նաստյան ստիպված է լինում արթնանալ ժամը 5-ին: Աղջիկն աշխատում է որպես ոճաբան եւ վարսահարդար:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW