Երգիչներ Արմոն եւ Գեւորգ Մարտիրոսյանը միասին նոր զուգերգ են ձայնագրել եւ դրա հիման վրա օրեր առաջ տեսահոլովակ նկարահանել: “Շնորհավոր” երգը նրանց առաջին համագործակցությունն է. դուետի գաղափարը եղել է Արմոյինը, ով էլ առաջարկել է Գեւորգին այն միասին կատարել:
Երգիչներ Արմոն եւ Գեւորգ Մարտիրոսյանը
Երգիչների փոխանցմամբ` “Շնորհավոր”-ը նվիրված է բոլոր այն մարդկանց, որոնց կարելի է ցանկացած առիթով շնորհավորել: “Այս երգը ֆանկ ոճում է, 6/8 ռիթմի մեջ չէ, ինչը չափից շատ է այսօր գերակշռում: Չենք երգում շնորհավոր, որ մեզ հրավիրեն երգելու եւ դրանով գումար աշխատենք: Ինքս էլ ուզում մոռանալ ռաբիս ոճը, լավ կլինի, որ մեծամասնությունն էլ մոռանա դրա մասին”, - BRAVO.am-ին ասել է Արմոն:
Գեւորգ Մարտիրոսյանը, Սոնա Շահգելդյանը եւ Արմոն
Գեւորգի խոսքով` Արմոյի հետ բացի գործընկերներ լինելուց նաեւ մտերիմ ընկերներ են. “Իրար հետ հեշտ ենք աշխատում: Ուրախ եմ, որ Արմոն երգը գրելիս որոշել է, որ միասին պետք է այն կատարենք”:
Նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում` մոտ տասը տարբեր վայրում: Ըստ հումորային սյուժեի` երգիչները շնորհավոր են ասում քիթը վիրահատած աղջկան, ամուսնուն, որին նրա կինը տանից դուրս է հանել, շնորհավորում են նոր զգեստներ գնած աղջկան, նոր ավտոմեքենա նվեր ստացած տղային, իսկ վերջում շնորհավորում են Սոնա Շահգելդյանի տարեդարձը. “Իբրեւ թե Սոնայի ծննդյան օրն է, հավաքվել են երաժիշտներ Մարտին Միրզոյանը, Lazzaro-ն, միասին ծնունդ ենք նշում”, -տեսահոլովակի սյուժեն է ներկայացրել Արմոն:
Երգիչներ Արմոն եւ Գեւորգ Մարտիրոսյանը
“Շնորհավոր” երգի հեղինակը Արմոն է, երաժշտական պրոդյուսերը` Մարտին Միրզոյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը: Պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի կեսին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արմոյի եւ Գեւորգի անձնական արխիվից


×
8,629







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: