×


Ո՞ւր է ծննդաբերել պատրաստվող Բեյոնսեի փորիկը:)

Բեյոնսեն, որը պատրաստվում է առաջին անգամ մայր դառնալ, հայտնվել է արվեստին եւ զվարճանքներին նվիրված “Jones” ամսագրի էջերում, կիսվել երեխաների դաստիարակության հետ կապված իր խոհերով:

Երգչուհի Բեյոնսեն


Նշենք, որ ամսագրում տեղ գտած ֆոտոշարքը, որի հեղինակը լուսանկարիչ Գրեգ Գեքսն է, մայրության փոխարեն ագրեսիա եւ կիրք է ցուցադրում: Ասում են` հղիությունը կնոջն էլ ավելի է նրբացնում ու կանացի դարձնում, բայց փաստորեն Բեյոսնեի դեպքում այդպես չէ:):

Ինչ վերաբերում է հղի Բեյոնսեի անհետացած փորիկին, ամսագիրը պարզաբանել է, որ ֆոտոշարքն արվել է գարնանը, երբ հղիությունն ակնհայտ չէր, իսկ հարցազրույցը 30-ամյա աստղը տվել է միայն վերջերս:

“Ծնողների կարեւորագույն խնդիրն է նախապատրաստել իրենց երեխային կյանքին, դժվարություններին, փոխանցել իրենց գիտելիքներն ու փորձը: Իսկ հետո գալիս է այն պահը, երբ պետք է ազատ թողնես երեխայիդ եւ չխանգարես:)”,- ասել է երգչուհին:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW