×


Ի՞նչ զգացմունքներ ունի Ջասթին Բիբերը Սելենա Գոմեսի հանդեպ

Օփրա Ուինֆրիին, որը նույնիսկ դիակին կարող է ստիպել խոսել, այս անգամ առանց դժվարության պարզել է` ինչ հարաբերությունների մեջ են Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը: Հայտնի հաղորդավարուհու վարած շոուի ժամանակ բոլոր խաղաքարտերը բացել է դեռահաս աղջիկների սիրելի երգիչը:

Ջասթին Բիբերը եւ Սելենա Գոմեսը


Ջասթինը, խոսելով Սելենա Գոմեսի մասին, հետեւյալն է ասել. “Սիրում եմ շփվել միայն անկեղծ մարդկանց հետ, իսկ Սելենան ամենից անկեղծ ու ազնիվ մարդն է, որ երբեւիցե հանդիպել եմ: Շատ բարի սիրտ ունի: Նրա հետ կարող եմ ամեն ինչի մասին խոսել: Երբեւէ չեմ փորձել թաքցնել, որ միասին ենք: Չեմ ուզում, որ մտածի, թե ամաչում եմ իրենից”:

Երգիչը պատմել է նաեւ իր երկրպագուների մասին.“Գնահատում ու մտածում եմ երկրպագուներիս զգացմունքների մասին: Բայց ես էլ մյուս մարդկանց պես ուզում եմ երջանիկ լինել: Չեմ ուզում ամբողջ կյանքս միայնակ մնալ”:

Ջասթին Բիբերը եւ Սելենա Գոմեսը


Ուինֆրին հարցազրույցի ժամանակ Բիբերին նաեւ մեկ խորհուրդ է տվել, ինչի առիթով երգիչը նշել է. “Եթե նույն ինքը` Օփրան ասում է, որ 25-ում ամուսնանալը շուտ է, ուրեմն կմտածեմ այդ թեմայի շուրջ: Բայց մինչ 25-ամյակս դեռ շատ ժամանակ ունեմ”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW