×


Ջենիֆեր Լոպեսի, Պենելոպա Քրուզի, Մեգան Ֆոքսի ու մյուս հայտնիների գաղտնի ամուսնությունները

Վերջին շրջանում նոր միտում է նկատվում. հայտնի մարդիկ ճոխ հարսանյաց հանդեսներ կազմակերպելու փոխարեն գերադասում են համեստ, իսկ ավելի հաճախ՝ թաքուն արարողություններ կազմակերպել: Նման միջոցառումները ոչ մի կերպ չեն խթանում հայտնիների վարկանիշի բարձրացմանը, հակառակը` նրանք անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի հեռու մնան լրագրողների ու պապարացիների աչքից: Այսօր առաջարկում ենք ծանոթանալ գաղտնի ամուսնացած հայտնի ու սիրված զույգերին:

Պենելոպա Քրուզն ու Խավիեր Բարդեմը համեստ ամուսնական արարողություն կազմակերպեցին 2010 թվականի հուլիսին: Հարսանյաց հանդեսը կայացավ նրանց ընկերների Բահամներում գտնվող առանձնատանը: Զույգը հանդիպում էր 2007 թվականից:

Պենելոպա Քրուզն ու Խավիեր Բարդեմը


Մեգան Ֆոքսն ու Բրայան Օսթին Գրինը բոլորից թաքնվեցին Հավայան կղզիներում եւ ամուսնացան այնպես, որ անգամ ոչ մի պապարացի չկարողացավ հասկանալ՝ ե՞րբ, ինչպե՞ս:): Հարսանյաց հանդեսին հյուրերից ներկա էր միայն փեսայի որդին:

Մեգան Ֆոքսն ու Բրայան Օսթին Գրինը


Սքարլեթ Յոհանսոնն ու Ռայան Ռեյնոլդսը երբեւիցե չէին մասսայականացնում իրենց անձնական կյանքը, այնպես որ անակնկալ չէր, որ զույգը գաղտնի ամուսնացավ: 2008 թվականին զույգը ամուսնացավ Կանադայում:

Սքարլեթ Յոհանսոնն ու Ռայան Ռեյնոլդսը


1997 թվականին մեկ օր Սարա Ջեսիկա Փարքերն ու Մետյու Բրոդերիկը հրավիրեցին իրենց ընկերներին ու հարազատներին մասնակցելու երեկույթի: Բայց երբ 100 հյուրերը ժամանեցին, նրանք հասկացան, որ իսկական հարսանյաց հանդեսի են ներկա գտնվելու: Սարան կրում էր սեւ հարսանյաց զգեստ, որպեսզի պապարացիները չհասկանան, որ դերասանուհին ամուսնանում է:

Սարա Ջեսիկա Փարքերն ու Մետյու Բրոդերիկը


2003 թվականին Բեն Աֆլեքի հետ բաժանվելուց 9 ամիս անց երկու անգամ ամուսնալուծված Ջենիֆեր Լոպեսը 2004 թվականի հունիսի 5-ին ամուսնացավ Մարք Էնթոնիի հետ: Նրանք ռոմանտիկ միջոցառում էին կազմակերպել Բեւերլի Հիլզի իրենց առանձնատանը: Նրանց ամուսնական արարողությունը կայացավ լուսաբացին, իսկ հյուրերը ժամանեցին միայն ճաշի ժամին:

Ջենիֆեր Լոպեսն ու Մարք Էնթոնին


Քրիս Մարտին ու Գվինեթ Փելթլոու զույգը մշտապես հայտնի է եղել գաղտնիությամբ, նամանավանդ անձնական կյանքին վերաբերվող հարցերում: 2003 թվականի դեկտեմբերի 5-ին նրանք գաղտնի ամուսնացան: Ամուսնական արարողությունից մի քանի օր անց նրանք հայտնեցին, որ իրենց առաջնեկին են սպասում: Ի դեպ, հարսանեկան արարողությանը հրավիրված չէին նույնիսկ զույգի բարեկամները:

Քրիս Մարտինն ու Գվինեթ Փելթլոուն


Ջուլիա Ռոբերթսն ու Դենի Մոդերը ամուսնացել են 2002 թվականի հուլիսի 4-ին  դերասանուհու` Նյու Մեխիկոյում գտնվող ռանչոյում: Հյուրերի մեծամասնությունը վստահ էր, որ անկախության օրվա առիթով կազմակերպված տոնախմբության մասնակիցն է, մինչեւ որ կես գիշերին զույգը միմյանց հավերժ սիրելու երդում տվեց:

Ջուլիա Ռոբերթսն ու Դենի Մոդերը


Ֆեյսբուք սոցիալական կայքի հիմնադիրներից 28-ամյա Մարկ Ցուկենբերգն ու 27-ամյա Փրիսցիլա Չանը եւս գաղտնի ամուսնացան: Ամուսնության մասին լուրը Մարկը, բնականաբար, հայտարարեց ֆեյսբուքում` թարմացնելով իր ընտանեկան հարաբերությունները «ամուսնացած է Փրիսցիլա Չանի հետ»: Այս գրառումը 850 հազար «լայք» ստացավ: Մինչդեռ միջոցառման հյուրերը կարծում էին, թե ներկա են Պրիսցիլայի ավարտական երեկոյին, որը համընկել էր Ցուկենբերգի ծննդյան տարեդարձի հետ:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` nashasvadba.net

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW