Վերջին շրջանում հանդիսատեսն ու երկրպագուները Ռիհաննային ավելի հաճախ տեսնում են կիսամերկ, մերկ, քան` հագուստով, բայց միեւնույն է, երգչուհու գեղեցիկ բարեմասնությունները դեռեւս հանրային հետաքրքրություն են ներկայացնում :): Այս անգամ Ռիռին զարդարում է “GQ” ամսագրի շապիկը:
Ռիհաննան
Նոր ֆոտոշարքում կրկին սեքսուալ ու վայրի Ռիհաննան է, որը ցուցադրում է նաեւ իր նոր` հրեշտակի թեւեր հիշեցնող դաջվածքը: Իսկ կերպարն ամբողջացնում է կաշվե բաճկոնը: Երգչուհին նաեւ հարցազրույց է տվել ամսագրին` խոսելով նաեւ տղամարդկանց մասին:
Ռիհաննան
“Սիրում եմ ինձ կանացի զգալ: Ստիպված եմ կյանքումս շատ բան վերահսկել, այնպես որ, երբ սիրավեպ եմ ունենում, մի քայլ հետ եմ կանգնում` թույլ տալով տղամարդուն առաջնորդել: Ես կարող եմ դոմինանտ լինել բոլոր հարցերում, բայց նախընտրում եմ այդպես չվարվել”,- ասել է 24-ամյա գեղեցկուհին:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` GQ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: