Երգչուհի Ռիփփիի համար ամառը բուռն աշխատանքային մթնոլորտում է անցնում: Հունիսին երգչուհին երկրպագուներին նոր՝ «Խոստում» երգի տեսահոլովակով ներկայացավ, այնուհետեւ նկարահանվեց Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Ժիրայր Գլենց» հեռուստանովելում: Նաեւ նոր երգերի ձայնագրություններ, ֆոտոշարքեր․․․
BRAVO.am-ի հետ զրույցում Ռիփփին ասել է, որ վերջին տարիներին աշխատանքային եռուզեռն իրեն թույլ չի տալիս արձակուրդի մեկնել. «Գործը շատ է, չեմ կարող թողնել ու գնալ հանգստանալու: Այս ամառ մեկը մյուսի ետեւից նոր տեսահոլովակներ եմ նկարահանել, երգեր ձայնագրել, մի քանի օր առաջ նոր ֆոտոշարք եմ իրականացրել: Օգոստոսի վերջին դարձյալ տեսահոլովակի նկարահանում ունեմ ծրագրած»,- պատմել է նա:
Ռիփփին
Երգչուհու նոր լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Էմին Բաղաջյանն է, ում հետ Ռիփփին նախկինում էլ համագործակցելու առիթներ ունեցել է: Ֆոտոշարքի գաղափարն էլ Ռուբեն Գրիգորովինն է:
«Ես սիրում եմ հաճախ թարմացնել իմ պորտֆոլիոն: Այս ֆոտոշարքն էլ, ինչպես մյուսերը, շատ եմ հավանել»,- եզրափակել է երգչուհին:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Էմին Բաղաջյանի


×
3,323






