×


Ռոբերտ Դե Նիրոն 68 տարեկանում կրկին հայր է դարձել:)

Ռոբերտ Դե Նիրոն եւ Գրեյս Հայթաուերը, որոնք շուրջ 14 տարվա ամուսիններ են, ունեն Էլիոթ անունով 13-ամյա որդի, այսօր խնամում են իրենց նորածին դստերը:):

Ռոբերտ Դե Նիրոն եւ Գրեյս Հայթաուերը


68-ամյա անվանի դերասանի եւ 56-ամյա դերասանուհու աղջկան` Հելեն Գրեյս Հայթաուեր Դե Նիրոյին, լույս աշխարհ է բերել սուրոգատ(փոխնակ) մայրը:

Նշենք, որ 1997 թվականին ամուսնացած զույգի ընտանեկան կյանքը միշտ չէ, որ խաղաղ է ընթացել. հարսանիքից երկու տարի անց նրանք որոշել են բաժանվել, այնուհետեւ միացել են, ինչից հետո, մտերիմների խոսքերով, ամուսինների կապն ավելի ամուր եւ հաստատուն է դարձել:  

Ռոբերտ Դե Նիրոն


Ի դեպ, Հելեն Գրեյսը Ռոբերտ Դե Նիրոյի վեցերորդ զավակն է: Հոլիվուդյան “աստղը” բացի նորածնից եւ Էլիոթից, չորս երեխա էլ ունի. նախկին կնոջից` երգչուհի, դերասանուհի Դայան Էբոթից` 35-ամյա Ռաֆայելը, որդեգրած 40-ամյա Դրենան, եւ 16-ամյա երկվորյակներ Ջուլիանն ու Ահարոնը` նախկին մոդել Տուկի Սմիթից, որոնց նույնպես ունեցել է սուրոգատ մայրը: 

Իտալական ծագմամբ ամերիկացին հանդիսանում է աշխարհի ամենահայտնի դերասաններից: Ռոբերտ Դե Նիրոն 2 անգամ արժանացել է “Օսկար” կինոմրցանակի “Կնքահայրը 2” եւ “Կատաղած ցուլ” ֆիլմերում կերտած դերերի համար:

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Reuters

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW