«Reincarnation» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը եւ պարուհի Գայանե Հովհաննիսյանը ծնողներ են դարձել: Առաջնեկի լույս աշխարհ գալու մասին հայտնել է երջանիկ հայրիկը: BRAVO.am-ի հավաստի տվյալներով` պարուհին երաժիշտ ամուսնուն դուստր է պարգեւել: Զույգի երեխան ծնվել է Միացյալ Նահանգներում:
Գայանե Հովհաննիսյանը եւ Ռոլանդ Գասպարյանը
«Կյանքում շատ լավ զգացողություններ եմ ունեցել, բայց նման իսկական եւ օրգանական զգացմունք երբեք չեմ ունեցել: Ուրախությանս չափ ու սահման չկա... Աննկարագրելի զգացողություններ ունեմ, որ խոսքերով չեմ կարող արտահայտել... Շնորհակալ եմ տիեզերքին` նման պարգևի համար…»,-իր «ֆեյսբուքյան» էջում գրել է Ռոլանդը:
Գայանե Հովհաննիսյանը
BRAVO.am-ը շնորհավորում է Ռոլանդին եւ Գայանեին` ծնողներ դառնալու կապակցությամբ, իսկ նորածին աղջնակին եւ բոլոր փոքրիկներին մաղթում առողջ ու անհոգ մանկություն:):
BRAVO.am
Լուսանկարները` Ռոլանդ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից


×
15,240






