Տրոպիկական վայրերի սիրահար Ռոլանդ Գասպարյանն ու Գայանե Հովհաննիսյանն օրերս են վերադարձել Ինդոնեզիայից: Ամուսիններն իրենց հանգիստն անցկացրել են Բալիում:
Ռոլանդ Գասպարյանը՝ դստեր հետ
Մեկամյա Նանե-Զիոնան՝ «Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր-վոկալիստի եւ պարուհու դուստրը, առաջին անգամ ճամփորդել է ծնողների հետ: Էկզոտիկ հանգստի սիրահար ընտանիքը հասցրել է լիակատար վայելել Հնդկական օվկիանոսն ու կղզու հեքիաթային բնությունը, լողալ ու արեւայրուք ընդունել:
Գայանե Հովհաննիսյանը
Նշենք, որ զույգի նշանադրությունը նույնպես Հնդկական օվկիանոսի ափին է տեղի ունեցել: 2014 թվականին Ռոլանդն ու Գայանեն միասին մեկնել էին Շրի Լանկա, որտեղ էլ երաժիշտը սիրելիին ամուսնության անակնկալ առաջարկություն էր արել:
BRAVO.am
Լուսանկարները՝ զույգի արխիվից


×
11,011






