×


Ռուզաննա Անդրեասյան.“Ամուսնությունից հետո ինձ ավելի երջանիկ եմ զգում”

Ռուզաննա Անդրեասյանի եւ Սերգեյ Հովհաննիսյանի` հուլիսին տեղի ունեցած պսակադրությանը BRAVO.am-ն անդրադարձել է: Երգչուհին եւ դաշնակահար-գործիքավորողը շուտով կմեկնեն Եգիպտոս` ամուսնական ճամփորդության, իսկ այսօր մեզ են տրամադրել իրենց հարսանեկան ֆոտոշարքը:

Սերգեյ Հովհաննիսյանը եւ Ռուզաննա Անդրեասյանը


Ռուզաննան շարունակում է երգել ժամանցի կենտրոններից մեկում, բացի այդ սովորում է Երեւանի կոնսերվատորիայի մագիստրատուրայի ջազ-վոկալ բաժնում. “Հոգեպես պատրաստ էի, ամուսնանալով էլ համոզվեցի, որ ճիշտ որոշում եմ կայացրել, եւ հիմա ինձ ավելի երջանիկ եմ զգում: Միաժամանակ շարունակում եմ զբաղվել սիրելի աշխատանքով` համատեղելով կենցաղային գործերի հետ: Քանի որ սկեսուրիս հետ ենք ապրում, երբ դասի կամ աշխատանքի չեմ, օգնում եմ նրան”:

Սերգեյ Հովհաննիսյանի եւ Ռուզաննա Անդրեասյանի պսակադրությանը


Նա մի քանի ամսից նախատեսում է իր հեղինակած նոր երգը ներկայացնել երգիչներից մեկի հետ, որի անունը դեռ չի բարձրաձայնում, իսկ Սերգեյն այժմ աշխատում է “Ասպարեզ” ստուդիայում:

Ռուզաննա Անդրեասյանը


Ռուզաննայի խոսքով` երազում է զուգերգ կատարել Շադեի հետ, նաեւ կցանկանար երգ գրել Դեյվիդ Բիսբոլի համար, սակայն իր գործերը դեռեւս կատարում են միայն հայ երգիչները. նոր երգեր է գրել Սարգիս Ավետիսյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի համար:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Ռուզաննա Անդրեասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW