×


Սերինեն ճանկռոտել է Անդրեի դեմքը:)

Անդրեն եւ սկսնակ երգչուհի Սերինեն դուետով են հանդես գալիս: Նիկ Էգիբյանի/երաժշտություն/ եւ Գրիգոր Կոկչյանի/խոսքեր/ հեղինակած “Սառը քամի” երգը սկիզբ է դրել իրենց համագործակցությանը, որի հիման վրա օրերս տեսահոլովակ է նկարահանվել:

Սերինեն ճանկռոտել է Անդրեի դեմքը:)


Անդրեն առաջարկը ստացել է Սերինեից, երգը նրան ներկայացրել է Նիկը: “Լսելուց հետո որոշեցի, որ պետք է այս գեղեցիկ երգի համար աշխատել: Շատ մոդեռն գործիքավորում է արել Նիկը, նոր ոճ է: Հայ երգիչների հետ արդեն չորրորդ համագործակցությունս է, տեսահոլովակն էլ բավական հետաքրքիր սյուժե է ունենալու”,- BRAVO.am-ին ասել է Անդրեն:

“Այժմ ավելի նորաոճ են վամպիրային սյուժեները, տեսահոլովակին էլ նման մոտիվներ են տրվել, որոնք կտեսնեք դիմահարդարման եւ կերպարների մեջ: Դիզայնով զբաղվել են Ֆաինա Հարությունյանն ու Արմեն Գալյանը”,-ասել է Սերինեն` նշելով, որ այս գործից հետո նոր երգեր է ձայնագրելու ու պատրաստվելու հաջորդ տեսահոլովակին:

Անդրեն առաջիկայում նոր ձայնասկավառակ կթողարկի


“Սառը քամի” տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է: Նկարահանումների համար Անդրեից պահանջվել է բռնել վառվող լամպերն ու նույնիսկ “մատները վառել”: Կադրում երգչի երեսն էլ ճանկռոտած է, ինչի “հեղինակը” Սերինեն է:):

Անդրեն նոր ձայնասկավառակ կթողարկի

“Շուտով կներկայացնեմ նոր ձայնասկավառակ` Սուրեն Կնյազյանի հեղինակային երգերով: Այս ալբոմում 5 լիրկական, 5 ռիթմիկ երգ կլինի: Անվանումը դեռ չի որոշվել, մնացել է` 10-րդ երգը ձայնագրեմ”,- ասել է Անդրեն ու նշել` ցանկանում է շնորհանդեսը կազմակերպել մինչ փետրվարի 14-ը, բայց չհասցնելու դեպքում CD-ն կներկայացնի մարտ ամսին: Անդրեի ծրագրերում են նաեւ համերգներ Մոսկվայում եւ Փարիզում:

"Սառը քամի" տեսահոլովակի նկարահանումներին


Երգիչը շատ է ուզում այս տարի իրականացնել սիմֆոնիկ նվագախմբով իր երեւանյան համերգի մտահղացումը, որը, ինչպես ինքն է ասում, ձգձգվում է. “Ես մի քիչ մեղավոր եմ այդ հարցում, քանի որ դրա համար ժամանակ է պետք...”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին